Ուղիղ եթեր
Միտք Ներքին 1 տարի առաջ - 09:00 31-01-2025

ՔՊ վարկանիշն ինչքան ընկնի, այնքան լավ կլինի ժողովրդի համար

«GALLUP International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանը հունվարի 29-ին տեղեկացրել է հունվարի 20-22-ին անցկացված հարցման տյալների մասին։ Հարցին՝ եթե առաջիկա կիրակի օրը լինեն խորհրդարանական ընտրություններ, ո՞ր կուսակցության կամ դաշինքի օգտին կքվեարկեք, հարցվածների միայն 11.3 տոկոսն է ՔՊ-ին պատրաստ ձայն տալ, ինչն ըստ Արամ Նավասարդյանի՝ աննախադեպ ցածր ցուցանիշ է 2018-ից արված հարցումների ընթացքում:

Այս պատկերը խորհելու տեղիք է տալիս։ Ինչո՞ւ է անկում ապրել ՔՊ վարկանիշը, և ի՞նչ ազդեցություն կունենա հանրային կյանքի վրա այս անկումը։

Հանրային խոսույթում տարբեր վերլուծություններ են արվում սիրողականից մինչև մասնագիտական։ Մասնվորապես՝ քաղաքական գիտությունների թեկնածու, ԵՊՀ դոցենտ Վլադիմիր Մարտիրոսյանի կարծիքով՝ «Եթե իշխանությունը «կրթված» լիներ ապա կընկալեր, որ վարկանիշի անկումը և ռեկորդային ցածր 11%-ը նաև «կրթվելը նորաձև է» արշավի և ընտանեկան մեդիաակտիվության ուղղակի և անուղղակի ազդեցության արդյունք են»: Քաղաքագետի կարծիքով՝ Փաշինյանը գործում է ինքն իր դեմ, և ինչքան ակտիվ լինի, շատ խոսի, շատ թեմաների անդրադառնա, այնքան կընկնի նրա վարկանիշը։

Որոշ քաղաքացիների կարծիքով՝ Նիկոլ Փաշինյանի վարկանիշի անկումը պայմանավորված է թանկացումներով, աշխատավարձերի ողորմելիությամբ, գործազրկության սարսափելի մակարդակով, թոշակների չնչինությամբ, համընդհանուր հայտարարագրի իմպերատիվով և այլ սոցիալական խնդիրներով։ Ոմանք կարծում են, թե ժողովուրդն արդեն զզվել է 7 տարի կառավարող ՔՊ-ից, ձանձրացել նրանցից, կորցրել նրանց հետ կապված հույսերը։

Ոմանց կարծիքով՝ սա խայծ է քաղաքական համայնքի, առաջին հերթին՝ խորհրդարանական ընդդիմադիրների համար, որ վերջիններս ոգևորվեն, հավատան, որ կարող են հաջողության հասնել առաջիկա ընտրություններում, ակտիվորեն նախապատրաստվեն գալիք խորհրդարանական ընտրություններին։

Բնականաբար՝ ՔՊ-ն պիտի համարժեք արձագանքի իր վարկանիշի անկմանը, համարժեք քայլեր անի դրա բարձրացման ուղղությամբ, քանի որ ունեն անավարտ բազմաթիվ ծրագրեր։ Որոշ քննադատների կարծիքով էլ՝ ՔՊ-ն պատրաստ է հնարավոր ամեն ինչ անել, որ պահպանի իշխանությունը, քանի որ հիմնավոր մտավախություն ունեն, որ հաջորդ իշխանությունների օրոք ՔՊ որոշ ղեկավարներ կարող են հետապնդումների ենթարկվել։

Եթե ՔՊ վարկանիշի անկումը սոցիալական խնդիրներով է պայմանավորված, ապա ՔՊ-ն առաջիկայում ժողովրդանպաստ սոցիալական ծրագրեր է իրականացնելու, չի բացառվում նույնիսկ, որ թոշակներն էլ բարձրացնեն։ Այս առումով՝ կարող ենք ասել, որ ՔՊ վարկանիշն ինչքան ընկնի, այնքան ժողովրդի համար լավ կլինի։

Հունվարի 31-ին հրավիրված Նիկոլ Փաշինյանի ասուլիսում էլ, երթադրաբար, հնչելու են արմատական քայլեր անելու ժողովրդահաճո խոստումներ։ Նա փորձելու է ցույց տալ, որ ուժեղ ղեկավար է, անդրադառնալու է նաև ֆեյսբուքով իրեն հասցեագրված հարցերին։ Այս ամենն արվելու է իր վարկանիշը բարձրացնելու համար։

Իշխանությունների վարկանիշի անկումը նաև ռիկսեր է պարունակում քաղաքական համայնքի համար։ Եթե իշխանություններին չհաջողվի ժողովրդահաճո նախաձեռնություններով ու հնարքներով բարձրացնել իր վարկանիշը, ապա հանրային մտավախություն կա, որ հալածանքներ կկիրառեն քաղաքական գործիչների նկատմամբ, կոպտորեն շարքից հանելով պոտենցիալ մրցակիցներին։

Պարզ ասած՝ իշխանությունների վարկանիշի անկումը հակառակ համեմատական է համախառն երջանկության աճին։ Եվ եթե ՔՊ-ն նաև չմոռանա, որ Հայաստանը ժողովրդավարական երկիր է և ԵՄ անդամակցելու գործընթաց է սկսելու, ապա քաղաքական բռնաճնշումների չի դիմի, չի ստեղծի անվտանգային ռիսկեր պետության համար։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
19:06 Մենք լեգիտիմության խնդիր ունենք, քանի Քոչարյանի կլանը չի ունեզրկվել. Փաշինյանը դիմեց իրավապահներին