Մամուլ 1 տարի առաջ - 08:15 31-01-2025

ԱԱԾ-ի «պադվալում» նույն խցում են նստել․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Արցախցի Սարգիս Գալստյանին լրտեսության մեղադրանքով 18 տարվա ազատազրկման դատապարտելու որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել: Պաշտպանական թիմը պնդում է նրա անմեղությունը եւ պահանջում է չեղարկել դատավճիռը։ Բողոքը վարույթ է ընդունվել, սակայն տեւական ժամանակ է` նիստեր չեն նշանակվում: Կալանավորներին ուղեկցողների պակասի պատճառով դատերը հետաձգվում են։

Հիշեցնենք․ Գալստյանը 2018-2023 թթ․ պաշտոններ է զբաղեցրել Արցախում` Շուշիի վարչական շրջանի ղեկավարի տեղակալ, կրթության նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ, ապա՝ ԼՂ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ։ Ըստ մեղադրանքի՝ նա 2020-ից հավաքագրվել է օտարերկրյա պետության կողմից եւ լրտեսությամբ է զբաղվել` «Սարխան» մականունով: 2020-23 թթ․ այլ երկրի հատուկ ծառայության աշխատակցին է փոխանցել ԼՂ-ում տիրող սոցիալ-տնտեսական վիճակի, բնակչության տրամադրությունների, ռազմական գործողությունների հանդեպ վերաբերմունքի, պատերազմի ժամանակ Հայաստանի ռազմական աջակցության մասին տեղեկություններ:

Արցախի հայաթափումից հետո շուրջ կես տարի Գալստյանը կնոջ հետ մնացել էր Արցախում, Հայաստան վերադարձավ անցած գարնանը եւ հենց Գորիսում ձերբակալվեց։ Մեր տեղեկություններով՝ մինչեւ դատավճիռը Գալստյանը ԱԱԾ-ում նստած է եղել նույն խցում` ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանի հետ: Դատավճռից հետո նրան մենախուց են տեղափոխել։ Տեղեկություններ կան, որ Գալստյանն ու կինը Արցախում մնացել են հայկական իշխանությունների հետ համաձայնեցված, որ տեղեկություններ փոխանցեն հայկական կողմին, սակայն երբ նրանք, չդիմանալով ադրբեջանական ճնշումներին, վերադարձել են Հայաստան, այստեղ մոռացության են մատնել պայմանավորվածությունները։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը