Ըստ էության Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 20:00 30-01-2025

Ըստ էության․ Եթե այս իշխանությունը մնա, վաղը ասելու են՝ այո՛, մենք ֆաշիստ պետություն ենք եղել 30 տարի

Oragir.News-ի «Ըստ էության» հաղորդաշարի տաղավարում հյուրընկալել ենք ռեսժիսոր, մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցին։

Նրա հետ խոսել ենք «Սահակյանց» անիմացիոն ստուդիան պետության կողմից անհատույց տրամադրված տարածքից նախատեսված ժամկետից շուտ զրկվելու, սա քաղաքական հետապնդում համարելու, հետագա քայերի՝ գործունեությունը շարունակելու կամ դադարեցնելու, հետագայում քաղաքական հետապնդման շարունակվելու և այլ ձևերով դրսևորվելու, Ցեղասպանությունը կասկածի տակ դնելու, քաղաքականություն վերադառնալու և մի շարք այլ հարցերի շուրջ։

Դավիթ Սահակյանցը նշում է, որ ստուդիայից հեռանալու ծանուցումը ստացել են 2 շաբաթ առաջ։

«Սակայն որոշումը կայացվել է տարվա վերջին՝ դեկտեմբերի 26-ի, թե 27-ի կառավարության նիստում։ Այս պահին փնտրում ենք նոր տարածք։ Խնդիր ունենք նոր տարածքի, կազմակերպելու նոր դասընթացներ, որոնք որ փետրվարից արդեն պետք է իրականացվեր, բայց բոլորին տեղյակ ենք պահել, որ դեռ անհայտ ժամանակով կասեցնում ենք ընդունելությունը և երբ կլուծենք մեր գլխավոր խնդիրը այդ ժամանակ կվերականգնվեն դասընթացները»,- նշեց նա։

Նրա խոսքով՝ եթե այս իշխանությունները չհեռանան մինչև 2026 թվականը, մենք կկորցնենք մեր պետականությունը։

ֿ«Եթե այս իշխանությունը մնա, վաղը իրենք իրենց շուրթերով ասելու են՝ այո՛, մենք ֆաշիստ պետություն ենք եղել 30 տարի»,- ասաց նա։

Ըստ Սահակյանցի՝ այս իշխանությունը «Արևմտյան Ադրբեջան» ստեղծողների և կերտողների թիմից է։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը