Արտաքին 1 տարի առաջ - 19:15 30-01-2025

Ադրբեջանում ՏԻՄ ընտրությունների իրական մասնակցությունը չի գերազանցել 13%-ը

«Ադրբեջանում ընդդիմադիր ուժերի մեծ մասը փոխկապակցված է ալիևյան ռեժիմի հետ»,- Oragir.News-ի հետ զրույցում նշեց ադրբեջանագետ Հովիկ Ավանեսովը։

Հունվարի 29-ին Ադրբեջանում տեղի ունեցան ՏԻՄ ընտրություններ։ Ըստ պաշտոնական տվյալների` մասնակցությունը կազմել է 29 տոկոս, սակայն փորձագետները այս տվյալը համարում են կրկնակի չափազանցված՝ հավաստիացնելով, որ իրականում մասնակցությունը չի կարող գերազանցել 12-13 տոկոսը։

Oragir.News-ը այս հարցի շուրջ զրուցել է ադրբեջանագետ Հովիկ Ավանեսովի հետ։

«Ադրբեջանում ընտրությունների արդյունքները մշտապես կեղծվել են, և եթե ամենաբարձր մակարդակով բոլոր ընտրությունների ցուցանիշները վերլուծում ենք, նման մասնակցության տոկոսային հարաբերություն, ինչը Ադրբեջանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակում է, չի ստացվում»,- նշեց Ավանեսովը։

Խոսելով մասնակցության ցածր ցուցանիշների մասին` ադրբեջանագետը հավելեց, որ խնդիրն այն է, որ ադրբեջանական իշխանությունները այդ պահին տեղական ընտրությունների վրա շեշտադրում չէին անում, և եթե Ադրբեջանի նախագահն իրական վտանգ զգա, որ նման ընտրությունները կխաթարեն իր իշխանությունը, պետական կառավարման ոլորտում խնդիրներ կունենա, այդ դեպքում մասնակցության ցուցանիշները լրիվ այլ պատկեր կունենան։

Ընդդիմադիր ուժերի մասին խոսելով` նա նշեց, որ դրանց մեծ մասը ալիևյան ռեժիմին փոխկապակցված է, այսպես կոչված ընդդիմությունը ստեղծված է հենց ադրբեջանական վարչախմբի կողմից, ինչը բնորոշ է դիկտատուրական համակարգին, որպեսզի աշխարհին ցույց տա` իբրև ժողովրդավարական ուղիով գնացող երկիր է, որտեղ կան տարբեր կուսակցություններ, որոնք ընտրություններին մասնակցում են և տարբեր մանդատներ ստանում։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում