Արտաքին 1 տարի առաջ - 10:42 30-01-2025

Սիրիայում անցումային շրջանի նախագահ է նշանակվել 

Սիրիայի փաստացի առաջնորդ Ահմեդ ալ-Շարաան հայտարարվել է երկրի անցումային շրջանի նախագահ՝ ամրապնդելով իր իշխանությունը:

«Ահմեդ ալ-Շարաան նշանակվել է անցումային շրջանի նախագահ։ Նա կիրականացնի Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահի պարտականությունները և երկիրը կներկայացնի միջազգային միջոցառումներում»,- հայտնում է Al Watan-ը։

Հիշեցնենք, որ 2024 թվականի նոյեմբերի վերջին զինված ընդդիմադիր կազմավորումները լայնածավալ հարձակում են սկսել սիրիական բանակի դիրքերի վրա՝ տապալելով Բաշար Ասադի իշխանությունը։

Ամենից շատ դիտված