Արտաքին 1 տարի առաջ - 12:27 29-01-2025

ԵՄ առաքելությունը խաթարում է կայունությունը Կովկասում. ռուս քաղաքագետ

ԵՄ առաքելությունը մեծապես խաթարում է կայունությունը Կովկասում։ Այս մասին News.ru-ին ասել է ռուս քաղաքագետ Ալեքսանդր Ռազուվաևը։

«Նրանք պարզապես դիտորդներ չեն։ Սա ռազմական առաքելություն է, որը վերահսկվում է ՆԱՏՕ-ի և հատկապես Ֆրանսիայի կողմից։ Նրա օգնությամբ Արևմուտքը նույն նպատակներն է հետապնդում, ինչ Վրաստանում։ Այդ նպատակին հասնելը հնարավոր չեղավ հարևան պետությունում, բայց Հայաստանում հնարավորություն կա՝ շնորհիվ տեղի խամաճիկ ղեկավարության քաղաքականության»,- ասել է քաղաքագետը։
Իր հերթին, ՌԴ Պետդումայի պաշտպանության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Ալեքսեյ Ժուրավլյովը ռուսական կայքի հետ զրույցում նշել է, որ «առաքելության խնդիրը տարածաշրջանում իրավիճակը ցնցելն է և տեղի բնակչությանը Ռուսաստանի դեմ տրամադրելը»։

«Եվրոպացիները չեն պատրաստվում որևէ բան պաշտպանել։ Նրանք ոչ թե զինվորականներ են, այլ դիտորդներ, որոնք, ըստ էության, կատարում են հետախուզական գործառույթներ: Չի բացառվում, որ նրանք ստացած տեղեկությունը կիսում են Երևանի հետ։ Համենայնդեպս, ԼՂ հակամարտության ժամանակ եվրոպական որևէ գործակալություն որևէ կերպ չմիջամտեց։ Այնուհետև փախստականներին ուղեկցեցին բացառապես ռուս խաղաղապահները»,- ասել է Ժուրավլյովը։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում