Ավելին 1 տարի առաջ - 17:07 28-01-2025

2025 թվականի 5 ամենանորաձև երանգները

Գույնը մեծ դեր է խաղում կերպար ստեղծելու գործում։ Ընդամենը մեկ երանգը կարող է կերպարը դարձնել կամ հաջողակ, կամ լիակատար ձախողակ։ Իրեր ընտրելիս պետք է կենտրոնանալ ոչ միայն որակի և կտրվածքի վրա, այլև գույնի և կերպարին դրա համապատասխանության վրա:

Օրինակ՝ 2022-ին նորաձևության ողջ հանրությունը բառացիորեն տարված էր «տաք» վարդագույնով (շնորհիվ Valentino հավաքածուի և Գրետա Գերվիգի «Barbie» ֆիլմի թողարկման), 2023-ին այն փոխարինվեց հարուստ կարմիրով, իսկ անցյալ տարի՝ բալագույնի (բուրգունդի) երանգով։

Ո՞ր գույներն են ստանձնելու էստաֆետը 2025 թվականին

Հինգ հիմնական երանգներ, որոնց անպայման արժե ուշադրություն դարձնել այս տարի.

Շոկոլադե մուս
Անցած տարվա դեկտեմբերին Pantone գույնի ինստիտուտը հայտարարեց հաջորդ 12 ամիսների հիմնական երանգը: Այս անգամ դա Mocha Mousse-ն էր (այսինքն՝ շոկոլադե մուս)։ Դիզայներներն այս երանգը բավականին հաճախ են օգտագործում իրենց հավաքածուներում։

Կարամելային երանգ
Եվս մեկ ժամանակակից «տաք» երանգ, որը կատարյալ է աշուն-ձմեռ սեզոնի համար: Դիզայներներն առաջարկում են այն կրել նաև գարնանը։ Gucci-ի և Hermes-ի ցուցադրությունները դրա ապացույցն են:

Պիստակային երանգ
Ամենանուրբ կանաչ երանգը նոր սեզոնում դարձել է թրենդներից մեկը։ 2025 թվականի գարուն-ամառ հավաքածուներում դիզայներներն ավելի ու ավելի են դիմում այս թարմ երանգին, որը պիստակի պաղպաղակ է հիշեցնում։

«Փափուկ» դեղին
Դեղինի երանգները նորաձևություն են վերադարձել անցյալ տարի: Հատկապես տարածված է դարձել կարագի գույնը, և այս սեզոնին այն չի պատրաստվում զիջել դիրքերը։

Մանդարինային երանգ
Նարնջագույնի այս հարուստ երանգը նկատում ենք Bottega Veneta-ի, Derrick-ի ցուցադրությունների ժամանակ։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը