Մամուլ 1 տարի առաջ - 08:30 28-01-2025

Գալյանին հեռացրել են չատից․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը 2008-2012 թվականներին սովորել և ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը, իսկ 2016-2017 թվականներին սովորել է Փաստաբանների դպրոցում եւ փաստաբանի լիցենզիա է ստացել, սակայն որպես փաստաբան չի աշխատել: 2015-2018 թվականներին նա արդեն աշխատելիս է եղել ՀՀ հատուկ քննչական ծառայությունում, որպես գլխավոր մասնագետ:

Մեզ պատմեցին, որ Փաստաբանական դպրոցի կուրսեցիներով «չատ» են ունեցել, որտեղ երկար տարիներ շփվել են միմյանց հետ: Սակայն Սրբուհի Գալյանի նախարար նշանակվելուց հետո համակուրսեցիները նրան հեռացրել են «չատից»: Պաշտոնական պատճառը եղել է մի լուսանկար` Աննա Հակոբյանի հետ:

Փաստաբանները գտել են, որ Աննայի ընկերուհին չի կարող իրենց «չատի» անդամ լինել եւ մասնակցել իրենց զրույցներին: Ի դեպ, երբ Գալյանին լրագրողները ասուլիսի ժամանակ հարցրել էին` արդյո՞ք ինքը Աննա Հակոբյանի ընկերուհին է, ինչ հարաբերություններ կան նրանց միջեւ: Նա ասել էր` միայն աշխատանքային հարաբերություններ:

Սակայն որպես իրավաբան, նա պետք է լավ իմանա, որ աշխատանքային հարաբերությունները կարգավորվում են օրենքով, նման հարաբերություններ կարող են ծագել գործատուի եւ աշխատողի, կամ աշխատակիցների միջեւ, իսկ Աննա Հակոբյանը ոչ Գալյանի վերադասն է, ոչ պետական պաշտոն է զբաղեցնում, վարչապետի կինը լինելը դեռ պաշտոն չէ եւ նրանց միջեւ չեն կարող աշխատանքային հարաբերություններ լինել:

Ամենից շատ դիտված

20:13 Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր
15:49 Մտնելու եմ շենք, ով աչքիս դեմը դուրս եկավ, հրաման եմ տալու, ազատելու եմ․ Փաշինյանը սպառնում է
22:21 Հարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոն
20:50 Լուրջ եմ ասում, էդ կոմբայնը սարքել եք տժվժիկ, էդքան միլիարդների մեջ մի կոմբայն եք առել. Վահագն Ալեքսանյան
21:30 Հասան ազգային պարկի ձիերին. նրանք վաճառվում են
17:31 Ծառուկյանի ձերբակալության կադրերից վիրավորված եմ, անգամ հաշվի չեն առել 94-ամյա մորը
17:55 Ոստիկանին ապտակած Վարդաշենի բնակչին տնային կալանք են տվել․ նա բուժման կարիք ունի
20:37 Ուզում եք ասել, որ Սամվել Կարապետյանը իմացել է հանցանքի մասին և թաքցրե՞լ է. Նազելի Բաղդասարյան
16:11 Դուք Վազգեն Սարգսյանի դիակի վրա առևտուր էիք անում․ Խամոյան
22:53 Պատմական օր հայկական ֆուտբոլի համար, ամբողջ կյանքս երազել եմ սրա մասին. Ռուբեն Ռուբինյան