Ներքին 1 տարի առաջ - 20:49 27-01-2025

Լոռու մարզում կինը դանակահարել է իր ամուսնուն ծեծի ենթարկած տղամարդուն․ shamshyan.com

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հունվարի 22-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 23։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Տարոնի բաժնում տեղեկություն է ստացվել, որ Թատերական փողոցում դանակով հարված ստանալու հետևանքով «կրծքավանդակի ձախ կեսի կտրած ծակած վերք չթափանցող» ախտորոշմամբ «Վանաձոր» բժշկական կենտրոն բուժօգնության է դիմել մի քաղաքացի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց մեկնած ոստիկանները պարզել են, որ վիրավորը Լոռու մարզի բնակիչ 31-ամյա Գառնիկ Մ․-ն է։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 22։00-ի սահմաններում, Գառնիկ Մ․-ին Թատերական 4 հասցեի մոտ դանակով հարվածել և մարմնական վնասվածք է պատճառել Լոռու մարզի բնակիչ 49-ամյա Լուսինե Ղ․-ն՝ իր ամուսնուն՝ Լոռու մարզի բնակիչ 62-ամյա Յուրի Ա․-ին ծեծի ենթարկելու պատճառով, իսկ հիշյալ դեպքին ականատես են եղել Գառնիկ Մ․-ի ընկերները, Լոռու մարզի բնակիչներ 25-ամյա Նարեկ Կ․-ն և 31-ամյա Արտակ Մ․-ն։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Լուսինե Ղ․-ն ներկայացրել է նաև դանակը, որով մարմնական վնասվածք է պատճառել Գառնիկ Մ․-ին:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
16:16 Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու դանակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
18:40 «Իմ կյանքը, իմ ընտրությունն եմ»․ Իննա Խոջամիրյանի հրապարակումը՝ Վահե Զիրոյանի երգի քննարկումների ֆոնին
21:26 Արուս Տիգրանյանի դուստրը հիվանդանոցում է
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
12:27 5000 դոլարի դիմաց փորձում էին սպանել Երևանի մի բնակչի․ երեք հոգի ձերբակալվել է
07:42 Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»