Մամուլ 1 տարի առաջ - 09:00 25-01-2025

Արխիվի կինոֆոտոֆոնո փաստաթղթերի և ապահովագրական պատճենների մասնաճյուղի գործունեությունը կդադարեցվի. Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Արդարադատության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի կինոֆոտոֆոնո փաստաթղթերի և ապահովագրական պատճենների մասնաճյուղի գործունեությունը դադարեցնելու մասին նախագիծը:

Նորաստեղծ Հայաստանի կինոյի հիմնադրամը պետք է ապահովի կինոոլորտի տնտեսվարման ու եկամուտների գեներացման, ինչպես նաև վարձույթի շուկայի համակարգման, ազգային ֆիլմերի ստեղծման ու տարածման, միջազգային հեղինակավոր կինոփառատոնների հետ կապերի ստեղծման և կինոոլորտի միջազգային կազմակերպություններին անդամակցության, կինոժառանգության վերականգնման ու թվայնացման և մի շարք այլ ոլորտային գործառույթները: «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի կինոֆոտոֆոնո փաստաթղթերի և ապահովագրական պատճենների մասնաճյուղի կանոնադրական գործառույթները ևս հիմնականում կինոժառանգության վերականգնման, թվայնացման, պահպանման և արխիվային ծառայությունների մատուցման մասին են, ընդ որում՝ Հայաստանի կինոյի հիմնադրամը ԿԳՄՍ նախարարության, իսկ Կինոֆոտոֆոնո փաստաթղթերի և ապահովագրական պատճենների մասնաճյուղը՝ որպես «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի առանձնացված ստորաբաժանում՝ արդարադատության նախարարության համակարգման ներքո է։

Կառավարության ընդունած N 618-Ա որոշմամբ «Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ը վերակազմավորվել է Հայաստանի կինոյի հիմնադրամի: Վերջինս ստեղծվել է՝ հաշվի առնելով կինոոլորտի և կինոարտադրության իրավահարաբերությունների կարգավորման, այդ թվում՝ կինոռեեստրի, վարձույթի, ազգային ֆիլմի ստեղծման, տարածման ու պահպանման, համատեղ արտադրության ֆիլմերի ստեղծման և կարգավիճակի տրամադրման, կինոժառանգության վերականգնման ու թվայնացման գործառույթների անհրաժեշտությունը: Ուստի անհրաժեշտություն է առաջացել մեկ մարմնի մեջ միավորել կինոֆոտոֆոնո ոլորտին առնչվող գործունեության բոլոր տեսակները՝ ունենալով մեկ նեղ մասնագիտացված մարմին ոլորտին առնչվող գործունեության իրականացման համար։

Հաշվի առնելով սա՝ նպատակահարմար է «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի Կինոֆոտոֆոնո փաստաթղթերի և ապահովագրական պատճենների մասնաճյուղի գործունեության իրականացումը հենց այս միասնական մարմնի կողմից, քանի որ այդ գործունեությունը սերտ առնչություն ունի Հայաստանի կինոյի հիմնադրամի գործունեության տիրույթին։ Այս նախագծի նպատակն է «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ից առանձնացնել կինոֆոտոֆոնո ոլորտին առնչվող ժառանգությունը՝ այն միավորելով Հայաստանի կինոյի հիմնադրամում՝ տվյալ ոլորտը համակարգող ԿԳՄՍ նախարարության ենթակայության ներքո։

Կարգավորման հիմնական առարկան է դադարեցնել «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի Կինոֆոտոֆոնո փաստաթղթերի և ապահովագրական պատճենների մասնաճյուղի գործունեությունը և դրա գործառույթներն ու գույքը փոխանցել Հայաստանի կինոյի հիմնադրամին։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

20:13 Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր
15:49 Մտնելու եմ շենք, ով աչքիս դեմը դուրս եկավ, հրաման եմ տալու, ազատելու եմ․ Փաշինյանը սպառնում է
22:21 Հարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոն
20:50 Լուրջ եմ ասում, էդ կոմբայնը սարքել եք տժվժիկ, էդքան միլիարդների մեջ մի կոմբայն եք առել. Վահագն Ալեքսանյան
21:30 Հասան ազգային պարկի ձիերին. նրանք վաճառվում են
17:31 Ծառուկյանի ձերբակալության կադրերից վիրավորված եմ, անգամ հաշվի չեն առել 94-ամյա մորը
17:55 Ոստիկանին ապտակած Վարդաշենի բնակչին տնային կալանք են տվել․ նա բուժման կարիք ունի
20:37 Ուզում եք ասել, որ Սամվել Կարապետյանը իմացել է հանցանքի մասին և թաքցրե՞լ է. Նազելի Բաղդասարյան
16:11 Դուք Վազգեն Սարգսյանի դիակի վրա առևտուր էիք անում․ Խամոյան
22:53 Պատմական օր հայկական ֆուտբոլի համար, ամբողջ կյանքս երազել եմ սրա մասին. Ռուբեն Ռուբինյան