Ուղիղ եթեր
Ներքին 1 տարի առաջ - 20:51 24-01-2025

Գործարար Կարեն Հակոբյանի կալանքը երկարաձգվել է ևս 2 ամսով

Գործարար Կարեն Հակոբյանի կալանքը երկարաձգվել է ևս 2 ամսով։ Այս մասին հայտարարություն է տարածել գործարարի պաշտպանական խումբը։

«Տեղեկացնում ենք, որ ՀՀ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վահե Դոլմազյանի որոշմամբ 2024թ․ սեպտեմբերի 20-ից ապօրինի կալանքի տակ գտնվող գործարար Կարեն Հակոբյանի կալանքը երկարաձգվել է ևս 2 ամսով։ Վահե Դոլմազյանն իր կայացրած դատական ակտով որևէ կերպ չի պատճառաբանել ո՛չ կալանքի երկարաձգման անհրաժեշտությունը և ոչ էլ՝ այլընտրանքային խափանման միջոցների կիրառման անհնարինությունը։ Վահե Դոլզմազյանն ընդհանրապես չի անդրադարձել շուրջ 7 ժամ տևած դատական նիստով և նախօրոք ներկայացրած գրավոր դիրքորոշմամբ պաշտպանական կողմի արտահայտած իրավական և փաստական հիմնավորումներին։ Փոխարենը, դատարանը շարադրել է Կարեն Հակոբյանի կողմից վարույթին խոչընդոտելու հավանականության մասին խիստ վերացական ու կարծրատիպային ենթադրություններ, որոնք և՛ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի և՛ ՀՀ վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումներով բավարար չեն կալանքի երկարաձգման որոշում կայացնելու համար (սա արդեն թվով 2-րդ երկարաձգման որոշումն էր)։ Հայաստանի դեմ Եվրոպական դատարանի մի շարք վճիռներում ուղիղ արձանագրված է, որ կանխավարկածը միշտ պետք է գործի հօգուտ անձի ազատ արձակման, իսկ երկարաձգված կալանքի պայմաններում այն հաղթահարելը պահանջում է ծանրակշիռ փաստեր, իսկ Կարեն Հակոբյանի դեպքում դրանք ի սպառ բացակայում են:

Ուշագրավ է նաև այն, որ Վահե Դոլմազյանը երկարաձգել է Կարեն Հակոբյանի կալանքի ժամկետը՝ անտեսելով նաև այն կարևոր հանգամանքը, որ երկարաձգման նիստին հիմնովին հերքվեց նաև Կարեն Հակոբյանի կողմից իրեն վերագրվող հանցանքի կատարման վերաբերյալ հիմնավոր կասկածը։ Հաշվի առնելով նախաքննական գաղտնիքն՝ այս փուլում պաշտպանական կողմը զերծ է մնում գործի բովանդակային մանրամասներին անդրադառնալուց, սակայն դատաքննության փուլում, հրապարակային դատավարության պայմաններում հանրությանը նույնպես պարզ կդառնա Կարեն Հակոբյանին առաջադրված մեղադրանքի հիմնազուրկ, մտացածին ու անտրամաբանական լինելը։

Այսպես, կարող ենք արձանագրել, որ Կարեն Հակոբյանի նկատմամբ կալանքի ամեն հերթական որոշում իր հիմնազուրկ լինելով գերազանցում է նախորդին, սակայն նախկինում երբևէ չարատավորված գործարարը շուրջ 130 օր է ինչ ապօրինաբար կալանավորված է։

Պաշտպանական կողմն առավել սեղմ ժամկետներում՝ այսօր վերաքննիչ բողոք է ներկայացրել Վահե Դոլմազյանի կայացրած կալանքի երկարաձգման որոշման դեմ։

Հիշեցնենք, որ գործարար, նախկինում երբևէ չդատապարտված Կարեն Հակոբյանը մեղադրվում է իբրև փողերի լվացման մեջ, սակայն մեղադրանքի հիմքում որևէ ապացույց առկա չէ և հիմնված է բացառապես ենթադրությունների վրա»,- ասվում է հայտարարության մեջ։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
23:09 Ադրբեջանը ՈւԵՖԱ–ի միակ անդամն է, որը չի աջակցել ՖԻՖԱ–ի բարեփոխումների կոչին
22:52 Եթե լուծումներ կան, ուրեմն բողոք չպիտի լինի, եթե բողոք կա, ուրեմն խնդիր կա. ԱԺ-ում լսումներ կլինեն արցախահայության հարցերի շուրջ