Մամուլ 1 տարի առաջ - 08:20 24-01-2025

Հայկ Սարգսյանն անցել է թմրամիջոցներին․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Հայաստանում թմրամիջոցների ապօրինի շրջանառության սարսափելի վիճակագրությունը սկսել է անհանգստացնել նաեւ իշխանականներին։ ՔՊ խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանն առաջարկում է խստացնել թմրանյութերի ապօրինի շրջանառության համար նախատեսված պատիժը՝ այն դասելով ծանր հանցագործությունների շարքը, եւ շրջանառության մեջ է դրել օրենքի նախագիծ, որով թմրանյութերի առքուվաճառքով զբաղվողների համար նախատեսված պատիժը, որը գործող օրենքով 3-6 տարի է, կխստացվի 6-8 ժամկետով, ընդ որում՝ 8-12 տարի ազատազրկում կսահմանվի այն դեպքերում, երբ թմրամիջոցի իրացումը կլինի տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով, այսինքն՝ ինչպես այսօր ընդունված է՝ տելեգրամյան ալիքներով, իսկ որոշ դեպքերում, երբ գործընթացում կներգրավվեն անչափահասներ՝ ընդհուպ ցմահ ազատազրկում։

«Հայաստանի Հանրապետությունում արձանագրված դեպքերի վերլուծության արդյունքում պարզ է դառնում, որ կտրուկ ավելացել է տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաների միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը: Ընդ որում, 2024 թ. ընթացքում արձանագրվել է համացանցի միջոցով թմրամիջոցների անօրինական շրջանառության 252 դեպք, որից 62-ը թմրամիջոցներ իրացնելու դեպքեր են, 190-ը՝ ձեռքբերման: Ուստի, նախագծով նախատեսվող կարգավորմամբ տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաների միջոցով թմրամիջոցների շրջանառությունը դիտարկվում է որպես հանցանքը ծանրացնող հանգամանք»,- նշված է նախագծի հիմնավորումներում։

Ամենից շատ դիտված

20:13 Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր
15:49 Մտնելու եմ շենք, ով աչքիս դեմը դուրս եկավ, հրաման եմ տալու, ազատելու եմ․ Փաշինյանը սպառնում է
22:21 Հարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոն
20:50 Լուրջ եմ ասում, էդ կոմբայնը սարքել եք տժվժիկ, էդքան միլիարդների մեջ մի կոմբայն եք առել. Վահագն Ալեքսանյան
21:30 Հասան ազգային պարկի ձիերին. նրանք վաճառվում են
17:31 Ծառուկյանի ձերբակալության կադրերից վիրավորված եմ, անգամ հաշվի չեն առել 94-ամյա մորը
17:55 Ոստիկանին ապտակած Վարդաշենի բնակչին տնային կալանք են տվել․ նա բուժման կարիք ունի
20:37 Ուզում եք ասել, որ Սամվել Կարապետյանը իմացել է հանցանքի մասին և թաքցրե՞լ է. Նազելի Բաղդասարյան
16:11 Դուք Վազգեն Սարգսյանի դիակի վրա առևտուր էիք անում․ Խամոյան
22:53 Պատմական օր հայկական ֆուտբոլի համար, ամբողջ կյանքս երազել եմ սրա մասին. Ռուբեն Ռուբինյան