Ուղիղ եթեր
Մամուլ Մամուլը՝ տեսանյութով 1 տարի առաջ - 12:00 22-01-2025

Վահրամ Սահակյանի մեղադրանքը, Արցախից վախը, Փաշինյանի աներձագի տան թալանը․ Մամուլ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Իրավապահ մարմինները, ի դեմս քննչական կոմիտեի, լայն թափով գործընթաց են սկսել՝ ուղղված իշխանության դեմ հրապարակային արտահայտվողների։ «Ժողովուրդ» օրաթերթի՝ քննչական կոմիտեի աղբյուրների փոխանցած տեղեկությունների համաձայն՝ թատերագիր, սցենարիստ, գրող Վահրամ Սահակյանին առաջիկայում քննչական կոմիտե են հրավիրելու, եւ մեղադրանքը վերջինիս նկատմամբ անխուսափելի է լինելու։

Ժողովուրդը գրում է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը կարծում է, որ «Արցախ» բառն ասելու համար Ադրբեջանը կարող է նոր պատերազմ հրահրել։ Այս մասին Սիմոնյանը երեկ է հայտարարել լրագրողների հետ ճեպազրույցում։ «Երբ ես ասում եմ Ղարաբաղ, դուք ասում եք՝ «չեք ասում Արցախ»: Այդ նույնը հակառակ պատկերով վերցրեք, որ Ադրբեջանում ասում են՝ «Արեւմտյան Ադրբեջան», մենք ասում ենք՝ «դա մեր նկատմամբ տարածքային պահանջ է»։ Սրա մասին է խոսքը, դա է մեծ խնդիրը, որը ստիպում է բառապաշարի առումով ճիշտ ձեւակերպումներ տալ, որպեսզի չհրահրվի նոր պատերազմ, նոր հարձակում»,- լրագրողների հետ զրույցում ասաց նա։

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Գյումրու համայնքապետի ԺՊ նշանակված Սարիկ Մինասյանը, որը համայնքապետի՝ մարտին կայանալիք ընտրությունների ժամանակ գլխավորելու է ՔՊ ցուցակը, դեռ պաշտոնական քարոզարշավը չմեկնարկած՝ արդեն սկսել է փաստացի քարոզարշավը։ նորաթուխ ՔՊ-ական համայնքապետի թեկնածուն մե՛կ նվերներ է բաժանում քաղաքացիներին, մե՛կ հանդիպումներ ունենում բնակիչների, երիտասարդների եւ տարբեր ոլորտների ներկայացուցիչների հետ ու ամենօրյա ռեժիմով գովազդում իր գործունեությունը:

Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանի բարձրագույն ղեկավարությունը, փաստորեն, չէր հրավիրվել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Վաշինգտոնում հունվարի 20-ին տեղի ունեցած երդմնակալության պաշտոնական արարողությանը: Փոխարենը սոցապ նախարար Նարեկ Մկրտչյանն է ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Լիլիթ Մակունցի հետ մասնակցել, լուսանկարներ հրապարակել՝ նշելով, թե Թրամփի երդմնակալությանը նվիրված արարողությանն է մասնակցել՝ իր ֆեյսբուքյան էջը ողողելով լուսանկարներով: Փաստորեն, վարչապետ Փաշինյանը, արտգործնախարար Արարատ Միրզոյանը, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը չեն հրավիրվում պաշտոնական արարողությանը, փոխարենը Հայաստանը մասնակցում է սոցապ նախարարի մակարդակով:

Հրապարակ օրաթերթը գրում է Տեւական ժամանակ է՝ Ադրբեջանը պահանջում է 2023-ից Հայաստանում առաքելություն իրականացնող դիտորդներին հանել հայ-ադրբեջանական սահմանից. սա «խաղաղության պայմանագրի» այն կետերից է, որը դեռեւս չի համաձայնեցվել կողմերի միջեւ: Արդյոք սա նշանակո՞ւմ է, որ չեն երկարաձգելու դիտորդների գործունեության ժամկետը՝ երեկ ճեպազրույցի ժամանակ հարցրինք ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին:Նա բացասական պատասխան տվեց՝ ասելով, որ Ադրբեջանը նման պահանջ է ներկայացրել, հայկական կողմն էլ դիտորդների գործունեության շարունակության վերաբերյալ իր տարբերակն է ներկայացրել: Խնդրեցինք բացահայտել, թե ինչ տարբերակ է առաջարկել հայկական կողմը, նա չբացահայտեց՝ ասելով, որ դա կխանգարի բանակցություններին:

Հրապարակ օրաթերթը գրում է․ Մեր տեղեկություններով՝ անհայտ անձինք թալանել են «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Նիկոլ Փաշինյանի աներձագ Հրաչյա Հակոբյանի առանձնատունը։ Դեպքը տեղի է ունեցել այս տարվա սկզբներին, սակայն պատգամավորը փորձում է խիստ գաղտնի պահել այն: Նա մտերիմներին հայտնել է, որ չի ուզում հանրայնացնել՝ ավելորդ շահարկումներից խուսափելու համար։ Չնայած դրան, ՔՊ-ում ակտիվ քննարկում են գործընկերոջ «դժբախտությունը», ոմանք չարախնդում են, թե եթե Հրաչն իր առանձնատանը մի քիչ երկար ապրեր, չէին թալանի` ամբողջ տարին շրջագայում է, գողերն էլ օգտվել են դրանից։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
19:06 Մենք լեգիտիմության խնդիր ունենք, քանի Քոչարյանի կլանը չի ունեզրկվել. Փաշինյանը դիմեց իրավապահներին