Ներքին 1 տարի առաջ - 10:54 21-01-2025

Արագածոտնի մարզի Աղձք գյուղի բնակիչները խնդրում ու պահանջում են իրենց համագյուղացուց աճուրդով գնված հողը հետ վաճառել նրան․ shamshyan.com

Արագածոտնի մարզի Աղձք գյուղի անդորրը մի քանի ամիս է՝ խաթարվել է և գյուղացիները մեկ բռունցք դարձած փորձում են հասնել նրան, որ իրենց համագյուղացի Աննա Հարությունյանը և նրա ամուսինը կրկին կարողանան օրինական տիրապետել իրենց պատկանող անասնագոմերի շուրջ գտնվող 3 հա հողատարածքը, որը աճուրդով վաճառվել է այլ անձի և անասնագոմերը, որտեղ նաև ստիպված են իրենք բնակվում, քանի որ այլ կացարան չունեն, հայտնվել է շրջափակման մեջ։

Այսօր՝ հունվարի 19-ին, SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում Աննան և մեծ թվով գյուղացիներ, ովքեր հավաքվել էին՝ ի աջակցության ընտանիքի, ասում են, որ տարիներ առաջ քրտնաջան աշխատանքով, Երևանում ունեցած տունը վաճառելով և պարտքերով մեծ դժվարությամբ են ձեռք բերել այս հողակտորը և անասնագոմերը։ Եվ երբ որոշել են անասունների գլխաքանակը շատացնենլ, այդ նպատակով 3 հա հողը գրավ են դրել «ԳԼՈԲԱԼ ԿՐԵԴԻՏ» ունիվերսալ վարկային կազմակերպությունում և դրա դիմաց իրենց տվել են 47 հազար ԱՄՆ դոլար․ «Դա 2018 թվականին էր, որից հետո սկսվեց համաճարակը, հետո Արցախյան պատերազմը և գործերը էլ առաջվա նման չէին, պետությունն էլ այդ ամենով պայմանավորված խոստացավ, որ կարող ենք սառեցնել վարկերի տոկոսները և մենք մի որոշ ժամանակ չկարողացանք մարումները կատարել։ Ամուսինս գնաց Արցախյան պատերազմին մասնակեցելու, անասունները մնացին գրեթե անտեր, նաև գողություն տեղի ունեցավ և մեկ բառով ասած ամեն բան թարսվեց։ Մոտ 7 ամիս առաջ պարզվեց, որ գրավ դրած 3 հա հողը անօրինական աճուրդով վաճառել են՝ առանց մեզ տեղյակ պահելու, որը գնել է Երևանից ինչ-որ անձ»։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Ամենից շատ դիտված

18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
08:49 Սյունիքում անօդաչու թռչող սարքեր են նկատել․ «Հրապարակ»
12:01 Շտապ օգնություն է կանչվել Ռոբերտ Քոչարյանի համար