Միտք Ներքին 1 տարի առաջ - 09:20 21-01-2025

Արձանագրենք երկու տխմար սուտ, որոնց հեղինակը ՀՀ ՔՊ վարչախմբի ղեկավարն է

Տնտեսագետ Հրայր Կամենդատյանը ֆեյբուքյան իր էջում գրել է․

«Հայն ու հայտարարագրող խաբեբան
Արձանագրենք երկու տխմար սուտ, որոնց հեղինակը ՀՀ քպ վարչախմբի ղեկավարն է։

1. Փոքր , միջին, մանր բիզնեսի շրջանառության հարկը 100 տոկոսով բարձրացնում եմ, որպեսզի մանր եվ միջին ձեռներեցները վերահսկեն խոշոր տնտեսվարողներին։
2. ֆիզիկական անձանց հայտարարագրումը մտցնում եմ, որպեսզի պաշտոնյաների բարեկամների եկամուտները հայտնաբերենք

Ակադեմիական տնտեսագիտության տեսանկյունից բացարձակ անգետ մարդը այս երկու ստերով փորձում է մոլորեցնել հային, հայ առեվտրականին, հայ գործարարին։ Ընդամենը հիշեցնեմ , որ հայ ձեռներեցը միշտ էլ լավ է իմացել մաթեմատիկա, փայլուն իրականացրել է միջազգային առեվտրի գործառույթներ, մրցակցել է անգլիական, հոլանդական հզոր առեվտրային տների հետ, նույնիսկ հնդկական օվկիանոսում ռազմական նավատորմիղ են ունեցել։ Եվրոպայի եվ Ասիայի միջև ծովային առևտուրը երկար ժամանակ բացառիկ իրավունքներով եղել է հայերի ձեռքում։ Աշխարհի պատմության ընթացքում խոշորագույն ալմաստները , որպես կանոն, Եվրոպա են հասել հայերի ձեռքով։ Պատմականորեն, գենետիկորեն նաև , հայ գործարարը եղել է խելացի, ըմբռնել է իրեն թշնամիների հաշվարկները եվ կարծում եմ հիմա էլ , արդեն, բոլորը հասկանում են քպ պարագլխի ստերը։ Այնուամենայնիվ , համաքաղաքացիներին համառոտ կներկայացնենք դրա տնտեսական ստերի անատոմիան։

1.1. եթե պետության մեջ կա ֆինանսների նախարարություն, պետական եկամուտների կոմիտե, մաքսային սահման, ապա ինչպե՞ս է հաջողվում խոշոր գործարարներին խույս տալ ապրանքային մնացորդների հաշվառումից։

1.2. Եթե ՊԵԿ օպերհետախուզական լիազոր ստորաբաժանումները չեն կարողանում վերահսկել խոշոր գործարարների աշխատանքը, մանր , միջին խեղճուկրակ տնտեսվարողները ի՞նչ են անելու։ Կարո՞ղ է չինական խունվեյբինների նման թևկապեր տաք ու լոմերով ուղղորդեք դեպի պահեստներ, Հըն։

Անդրադառնանք ծամոն դառած հայտարարագրմանը

2.1. Ինչ իմաստ ունի ընդհանրապես այդ հայտարարագրումը, եթե տվյալների 99 տոկոսը ինքնաշխատ կերպով է լրացվում եվ չկա բանկային գաղտնիք
2.2.Ինչու չի սահմանվել հայտարարագրման թույլատրելի շեմ, որին չհասնող եկամուտները չեն ընկնի քննության տակ?։
2.3.Ինչու չի մտցվել շքեղության հարկ, որը հնարավոր կդարձներ իրական սոցիալական բևեռացման պրոգրեսիվ հարկումը
2.4. քպ վարչախմբի բարեկամների բանկային հաշիվների, կրիպտո դրամապանակների մասին հոգսը չէ , որ առաջնային է , այլ կոմպրոմատների հավաքագրումը օրենքից վեր կանգնած զույգի համար

Որպես աչքալուսանք։
Պատրաստվեք իրական շահառուների մասին տարեկան հայտարարագրմանը, որի վերջնաժամկետը փետրվարի 24-ն է, իսկ տուգանքը 30-100 հազար դրամ։

Վերջ ի վերջո, որն է սրա նպատակը, ինչո՞ւ է սա հետևողականորեն փորձում քանդել երկրում տնտեսական համակարգը: Հարցի պատասխանը փնտրեք երկիր այցելող համաշխարհային բանկի եվ արժույթի միջազգային ֆոնդի պատվիրակների կեղծ ժպիտների ետևում։ Դրանց մի մասի հայրենիք Աֆրիկայում նման հայտարարագրումներ չկան էլ ընդհանրապես։ Դրանք Հայաստանից հեշտ փող են քամում, իսկ այդ փողը պիտի տա հայ ժողովուրդը, որին որոշել են իբր թէ հայտարարագրել։
Շարունակելի....»։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան