Արտաքին 1 տարի առաջ - 22:13 18-01-2025

Գերմանիան պատրաստ է զինվորներ ուղարկել Ուկրաինա, եթե պատերազմն ավարտվի․ Պիստորիուս

Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը հայտարարել է, որ պատրաստ է գերմանացի զինվորներ ուղարկել Ուկրաինա՝ օգնելու ապառազմականացված գոտու ապահովմանը, եթե Ռուսաստանի հետ հրադադարի համաձայնություն ձեռք բերվի։

Sueddeutsche Zeitung թերթին տված հարցազրույցում Պիստորիուսը նաև ասել է, որ Գերմանիան պետք է նպատակ ունենա իր ՀՆԱ-ի մոտ երեք տոկոսը ծախսել պաշտպանության վրա:

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բուֆերային գոտի ապահովելու համար գերմանական զորքերի հնարավոր տեղակայման մասին հարցին, Պիստորիուսը պատասխանել է. «Մենք ՆԱՏՕ-ի ամենամեծ գործընկերն ենք Եվրոպայում: Պարզ է, որ մենք դերակատարում ունենք»:

Նրա խոսքով՝ այդ հարցը «կքննարկվի ժամանակին»։

Պիստորիուսը նշել է, որ Ռուսաստանը ներկայումս օկուպացրել է «Ուկրաինայի տարածքի 18 կամ 19 տոկոսը»:

Բայց չնայած գրեթե երեք տարվա պատերազմին, նա «ավելին քիչ բան է ձեռք բերել» և այդ ջանքերում «զգալի կորուստներ է կրել սեփական բանակում», հավելել է նա:

Դոնալդ Թրամփը, ով երկուշաբթի օրը ստանձնում է ԱՄՆ նախագահի պաշտոնը, իր նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարել է, որ կարող է վերջ տալ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև հակամարտությունը 24 ժամից էլ քիչ ժամանակում։ Նրա նախընտրական արշավն այդ ժամանակվանից ասել է, որ իրեն ավելի շատ ժամանակ է պետք: Քննարկումները, սակայն, կարող են սկսվել մոտ ապագայում, մասնավորապես՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Թրամփի հանդիպումից հետո։ Սակայն Ուկրաինան ներկայումս չունի Ռուսաստանի հետ խաղաղ բանակցություններ սկսելու ուժը, երկուշաբթի օրը հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն:

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
08:00 Ուկրաինայում ռուսական հարվածներից տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին