Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 21:47 17-01-2025

Բաքվում հայ գերիներին են դատում, Երևանում՝ հերոսի հորը. ակցիաներ և արձագանքներ. Ամփոփ լուրեր

Oragir.News-ն ամփոփ ներկայացնում է հունվարի 17-ի ամփոփ լուրերը՝ լրագրող Արփինե Նավասարդյանի մեկնաբանությամբ․

Բաքվում մեկնարկել է Արցախի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարների դեմ հարուցված շինծու գործով դատաքննությունը։ Ադրբեջանական լրատվամիջոցները նշում են, որ դատաքննությունը կընթանա Բաքվի զինվորական դատարանում դատավոր Զեյնալ Աղաևի նախագահությամբ։ Նշվում է, որ 15 հայերի՝ Արկադի Ղուկասյանին, Արայիկ Հարությունյանին, Բակո Սահակյանին, Դավիթ Իշխանյանին, Դավիթ Բաբայանին, Լևոն Մնացականյանին, Դավիթ Մանուկյանին, Գարիկ Մարտիրոսյանին, Մելիքսեթ Փաշայանին, Դավիթ Ալավերդյանին, Գուրգեն Ստեփանյանին, Լևոն Բալայանին, Մադաթ Բաբայան, Վասիլի Բեգլարյան, Էրիկ Ղազարյանին, մեղադրանք է առաջադրվել 2 հազար 548 դրվագով։ Այսօր մեկնարկել է նաև Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի գործով դատավարությունը։ Այս գործը ևս քննվելու է Բաքվի զինվորական դատարանում։

Հայ ազգը պետք է պահանջի ղեկավարություն, որը կսանձի ագրեսիան, կպաշտպանի իր ժողովրդին և կվերականգնի սեփական արժանապատվությունը միջազգային ասպարեզում: Այս մասին գրել է ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը: «Ադրբեջանն այսօր կրկին ցուցադրում է իր արհամարհանքը արդարադատության, մարդու իրավունքների և միջազգային իրավունքի նկատմամբ՝ կազմակերպելով այս շինծու դատավարությունն Արցախի ղեկավարների դեմ: Զազրելի այս ներկայացումը Բաքվի հերթական գործողությունն է՝ ջնջելու հայերի մշակութային և պատմական ներկայությունը մի երկրամասից, որը նրանց անքակտ հայրենիքն է եղել հազարամյակներով։ Սա նաև միջազգային հանրության անգործության ու, որ առավել պախարակելի է, Արցախի ողբերգական անկման մեջ Հայաստանի կառավարության հանցակցության վկայությունն է»,- կարծում է նա։

Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին ու մյուսներին ազատ արձակելու ուղղությամբ միջազգային հանրությունը ոչինչ չի անելու, քանի դեռ Հայաստանի իշխանությունները այդպիսի հստակ պահանջ չեն ներկայացրել: Բաքվում 16 հայերի դատավարության մեկնարկին զուգահեռ հայտարարում են Երևանում հերթական անգամ բողոքի ակցիայի դուրս եկած քաղաքացիները: «Հայաստանի իշխանությունները հայտարարում են, որ բանակցային գործընթացում մշտապես անդրադառնում են այդ հարցին, բայց ինչպես նախկինում եմ նշել, այս անգամ էլ կկրկնեմ, որ առնվազն այդ ջանքերը տեսանելի չեն», - ասաց Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը:

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:55 Լևոն Քոչարյանի բնակարանի խուզարկության որոշումը բողոքարկվել է ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան
09:04 Թարմ տվյալներ` ապօրինի ծագման գույքերից. այստեղ ոչ միլիարդներ կան, ոչ էլ անգամ միլիոններ
17:40 Պարոն Հարությունյանի ուսանողն եմ եղել․ քննություններին միշտ չի, որ շատ բարեհաճ ա եղել
21:35 Բիլ Գեյթսը նախազգուշացրել է ԱԲ-ի 3 գլխավոր սպառնալիքների մասին
14:28 Ինչու միամիտ Փաշինյանը գոհ կլինի, որ Կրեմլը ՀՀ-ին դուրս հրավիրի ՀԱՊԿ-ից
17:01 Բանակում նման բարդակ չի եղել. իհարկե, նախարարի մեղքն է. հարցում
17:48 Երեխաները էդ օրը տանը պտի չլնեին, իմանալով, որ խուզարկություն է լինելու, ձեր երեխաները տանն են եղել
23:02 Մի օր անգիտակից վիճակում կմտնեն, իրենց տներում խուզարկություն կիրականացնեն․ Գեղամ Մանուկյան
19:05 Ի՞նչ փաստեր ունեք՝ մեր իրավապահ համակարգին նման մեղադրանք ներկայացնելու համար․ Արամ Քոչարյան
18:06 Վարչապե՞տ, թե՞ վարչապապ. մեծ բողոքական Փաշինյանը քննում է, թե ով ինչպես աղոթի