Ներքին 1 տարի առաջ - 15:31 16-01-2025

Նիկոլ Փաշինյանը ՀՀ 2026 թվականի բյուջետային գործընթաց սկսելու մասին որոշում է կայացրել

Նիկոլ Փաշինյանը ՀՀ 2026 թվականի բյուջետային գործընթաց սկսելու մասին որոշում է կայացրել:

Որոշման մեջ, մասնավորապես, ասվում է.

««ՀՀ բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության 2026 թվականի բյուջետային գործընթացն սկսելու նպատակով`

1. Հաստատել ՀՀ 2026 թվականի պետական բյուջեի մշակման գործընթացի` ՀՀ 2026-2028 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի և Հայաստանի 2026 թվականի պետական բյուջեի նախագծերի մշակման աշխատանքների իրականացման ժամանակացույցը՝ համաձայն հավելվածի:
2.Սահմանել, որ սույն որոշման իմաստով`
1) բյուջետային հատկացումների գլխավոր կարգադրիչ (այսուհետ՝ ԲԳԿ) են հանդիսանում «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված բյուջետային հատկացումների գլխավոր կարգադրիչ հանդիսացող Հայաստանի Հանրապետության հանրային իշխանության և տարածքային կառավարման մարմինները.

2) բազային բյուջե է համարվում գոյություն ունեցող միջոցառումների գծով ծախսերը, որոնք ծախսային քաղաքականության անփոփոխ մնալու պայմաններում ճշգրտվել են ընթացիկ տարվան նախորդող բյուջետային տարվա փաստացի կատարողականով և/կամ հայտատուից անկախ ծախսային գործոնների ազդեցությամբ.

3) նոր նախաձեռնություններ են հանդիսանում`

ա. միջոցառումների գծով ծախսերի ընդլայնումները, որոնք ծախսային քաղաքականության փոփոխության արդյունքում ենթադրում են շահառուների նոր շրջանակ,

բ. միջոցառումների գծով ծախսերը, որոնք ծախսային քաղաքականության փոփոխության արդյունքում ենթադրում են նոր ծառայությունների առաջարկներ:

Հայաստանի Հանրապետության հանրային իշխանության և տարածքային կառավարման մարմինների ղեկավարներին`
1) սույն որոշման 1-ին կետով հաստատված ժամանակացույցում սահմանված ժամկետներում ապահովել 2026-2028 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագրի և 2026 թվականի բյուջետային ֆինանսավորման հայտերի կազմումը և դրանք Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացնելը՝ վերջինիս կողմից տրամադրված մեթոդական ցուցումներին համապատասխան.


2) սույն որոշման հավելվածով հաստատված ժամանակացույցի 20-րդ կետով նախատեսված՝ ՄԺԾԾ նախագծի մշակման աշխատանքների շրջանակներում, տվյալ ոլորտներում շահագրգիռ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հետ, բյուջետային հայտերի շուրջ քննարկումները կարող են կազմակերպել նաև առցանց ձևաչափով․

3) «Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեի մասին» օրենքը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից հաստատվելուց հետո`

ա. եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեով հաստատված հատկացումների եռամսյակային բաշխվածությունը՝ համապատասխան հավելվածներով,

բ. հնգօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացնել 2026 թվականի ընթացքում բյուջետային հատկացումների հաշվին պետության կարիքների համար իրականացվելիք գնումների պլանը.

4) Հայաստանի Հանրապետության 2026 թվականին շինարարական աշխատանքների գծով ծախսերի համար Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացնել սահմանված կարգով հաստատված և փորձաքննության դրական եզրակացություն ստացած նախագծանախահաշվային փաստաթղթերը՝ ներառյալ փորձաքննության դրական եզրակացությունը:

Առաջարկել Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարին, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարին, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահին, Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի նախագահին, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահին, Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեի նախագահին, Հայաստանի Հանրապետության հաշվեքննիչ պալատի նախագահին, Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանին, Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահին, Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահին, Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահին, Հանրային հեռարձակողի խորհրդի նախագահին, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահին և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահին ղեկավարվել սույն որոշման 1-ին կետով հաստատված ժամանակացույցով»:

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
08:49 Սյունիքում անօդաչու թռչող սարքեր են նկատել․ «Հրապարակ»