Ներքին 2 տարի առաջ - 15:10 07-02-2024

Մեր համբերության բաժակը լցվել է․ «Կանաչապատման» ՀՈԱԿ-ի տնօրենը իրավական գործընթաց է սկսելու

Երևանի ավագանու արտահերթ նիստում «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Պեդրո Զարոկյանը Տիգրան Ավինյանին մեղադրեց ժողովրդի գումարները մսխելու մեջ: Նա նաև նշեց, որ «Կանաչապատում» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանն ու քաղաքապետ Տիգրանն Ավինյանը 2022 թվականին նույն մեքենան են գնել։

Oragir.News-ի հետ զրույցում «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանն ասաց, որ բոլոր նոր ստեղծված կազմակերպությունները, դրանց տնօրենները և այլ անձիք աշխատանքային գործունեությունը իրականացնելու համար պետք է ունենան ծառայողական մեքենա։

«Չեմ հասկանում, թե ինչումն էր խնդիրը։ Շատ կարևոր Է՝ մեքենան ձեռք է բերվել գնումների մասին օրենքի հստակ ընթացակարգերով, 2022 թվականին, ID տեսակի էլեկտրական ավտոմեքենա է։ Եվ քանի որ այդ ժամանակ «Կանաչապատում» ՀՈԱԿ-ը նոր ստեղծված էր, կար խնդիր ծառայողական մեքենայի, ինչը և քաղաքապետի թույլտվությամբ ձեռք է բերվել։ Այդ մեքենան նաև միջավայրի պահպանման տեսանկյունից է ձեռք բերվել, հիշեցնենք, որ կառավարությունը նույնպես հորդորում է օգտագործելու էլեկտրոմեքենաներ»։
Արմեն Բեգոյանն անդրադառնալով Պեդրո Զաոկյանի հնչեցրած թվերին, թե «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը թանկ գներով ծառեր է ձեռք բերել, այնինչ կարող էին ավելի մատչելի գնել, ասաց, որ այսօր ավագանու նիստում հնչեցրած բոլոր թվերը իրականությանը չեն համապատասխանում։
«Պեդրո Զաոկյանի՝ «Կանաչապատման» հասցեին հնչեցրած տարբեր թվերը իրականության հետ որևէ աղերս չունեն։ Մենք էլ ունենք մեր համբերության բաժակը, և արդեն կսկսենք իրավական գործընթացներ Պեդրո Զարոկյանի կեղծարարության դեմ։ Նա պետք է պատասխան տա, այնպես չի, որ ով, երբ ինչ ուզի ասի և պատասխան չտա օրենք առաջ»,- եզրափակեց Բեգոյանը։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
08:49 Սյունիքում անօդաչու թռչող սարքեր են նկատել․ «Հրապարակ»