Ուղիղ եթեր
Ավելին 1 տարի առաջ - 21:52 15-01-2025

Արևմուտքը հասավ իր նպատակին. Մինսկի խումբը կլուծարվի

2025թ. հունվարի 9-ին Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարություն է հրապարակել, որտեղ, ի թիվս այլ հարցերի, ներկայացրել էր տարածաշրջանում երկարատև կայունություն ապահովելու և Ադրբեջանի հետ խաղաղություն հաստատելու ուղղությամբ առաջարկներ։

ՀՀ վարչապետը նշել է նաև․ «Հրաժարվել միմյանց նկատմամբ առաջադրված պահանջներից և լուծարել ԵԱՀԿ Մինսկի խումբը»։

Թեմայի վերաբերյալ մեկնաբանում ստանալու նպատակով Oragir.News-ը կապ հաստատեց քաղաքագետ Ազատ Ադամյանի հետ։

Հարցին, թե ինչի կարող է հանգեցնել Մինսկի խմբի լուծարումը և միջազգային դատական հայցերից հրաժարումը, Oragir.News-ի զրուցակիցը նախ նշեց, թե ինչու ստեղծվեց ԵԱՀԿ Մինսկի խումբը։ Մասնավորապես ընդգծեց, որ ստեղծման նպատակը եղել է Արցախյան հիմնախնդրի խաղաղ լուծման գործընթացը: Խումբը բաղկացած է եղել երեք համանախագահներից՝ Ռուսաստան, ԱՄՆ և Ֆրանսիա: Հավելեց նաև, որ ԱՄՆ և Ֆրանսիան ներկայացրել են հավաքական Արևմուտքը, որի նպատակն է եղել վերականգնել Ադրբեջանի «տարածքային ամբողջականությունը»:

Խոսելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ պայմանագրից՝ Ազատ Ադամյանը ասաց, որ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի կողմից ստորագրված եռակողմ պայմանագրով լուծարվել է ԵԱՀԿ Մինսկի խումբը, և Արևմուտքը Հայաստանով և Ադրբեջանով փորձում է լուծարել նոյեմբերի 9-ի համաձայնագիրը, որպեսզի Արցախի հարցը վերջնական փակվի և տարածաշրջանից դուրս գա Ռուսաստանը: Ըստ նրա՝ Արևմուտքի նախանշած սցենարով շարժվող Հայաստանը փակել է Արցախյան հարցը, լուծարել է նոյեմբերի 9-ի պայմանագիրը և լուծարում է ԵԱՀԿ Մինսկի խումբը: Այս ամենին սինխրոն տեղի է ունենում հայ-թուրքական բանակցություններ, որի նպատակն Արևմուտքի ոստիկան Թուրքիայի դիրքերի ամրապնդումն է և Հայաստան-Արևմուտք հարաբերությունների փոխակերպումն է Հայաստան-Թուրքիայի։

«Այս ամենը պետք է դիտարկել աշխարհաքաղաքականի համատեքստում, նպատակը բոլոր հնարավոր հարթակներից Ռուսաստանին հանելն է, ընդհուպ հայոց պետականությունը կործանելու և Հայաստանի դեմ թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից կատարված հանցագործությունները պարտկելը, որով պետք է ստեղծվեն պայմաններ հայ-թուրքական, հայ-ադրբեջանական բարեկամության համար, ինչը քաղաքական և իրավական հիմք կհանդիսանա Ռուսաստանին հանել տարածաշրջանից, մասնավորապես Հայաստանից»,-ասաց նա։

Ամենից շատ դիտված

19:08 Արտառոց դեպք՝ Գեղարքունիքի մարզում. Սևանում բնակիչները խմելու ջրի խողովակից դուրս են բերել սատկած մուկ
22:24 Վեց նման հարձակում, և Yandex-ը կմնա առանց ենթակառուցվածքների. Լեոնիդ Յուլդաշև
11:00 ՔՊ-ից հեռացված Ավետիք Օրդյանը նաև հեռացվել է ԱԺ աշխատակազմից
11:16 Անի Ավետիսյանի և որդու լուսանկարը՝ հիվանդանոցից. տղան ևս վիրավորվել է ադրբեջանցու հարձակումից
17:48 Ինչպես է Պուտինը նշել ծննդյան օրը. Պեսկովը մանրամասներ է հայտնել
13:17 Զելենսկին չափն անցել է. Մասկը կարծում է, որ Ուկրաինային նոր նախագահ է պետք
18:13 Զելենսկին խոստացել է ընտրություններ անցկացնել ՌԴ-ի հետ 60-օրյա հրադադարի դեպքում
15:41 Նոյեմբերյանում 76-ամյա վարորդը «ՎԱԶ 2107»-ով վրաերթի է ենթարկել 55-ամյա հետիոտնի․ վերջինը հոսպիտալացվել է
14:28 Զելենսկին վայելում է ուկրաինացի ժողովրդի աջակցությունը, և հենց նա ունի ընտրելու իրավունքը. Սիբիգան՝ Թրամփին
20:14 Ոչինչ և ոչ ոք չի կոտրի Ուկրաինային. Լեհաստանի վարչապետն աջակցել է Զելենսկուն