Մամուլ 1 տարի առաջ - 07:36 14-01-2025

Երեւանում մասնավորեցվել է միակ մանկական առողջարանը. ով է բազմահարկ համալիր կառուցում. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Տեխնոտուն» ընկերությունը և Ֆրանսիական Accor-ի Pullman բրենդը ներդրումային ծրագիր են իրականացնում Երեւանում՝ ավելի քան 100 մլն ԱՄՆ դոլար բյուջեով: Թվում է` շատ լավ ծրագիր է, գովելի ներդրում, բայց ողջ խնդիրն այն է, որ նրանց հատկացվել է մի հողատարածք, որը Հայաստանի մայրաքաղաքի միակ մանկական առողջարանն էր: Էլ չունենք:

Հիմա՝ ամեն ինչի մասին հերթով:

Առաջին լուսանկարում տեսնում եք, որ տարիներ շարունակ Նորքի Այգիներ 180 հասցեում գործել է Երևանի միակ մանկական առողջարանը, եւ պարզվում է՝ այն վերածվելու է բնակելի շենքի, հյուրանոցի, բայց ոչ մի խոսք՝ մանկական առողջարանային հատվածի մասին: «Ժողովուրդ» օրաթերթի նկարահանող խումբը եղավ այդ հասցեում։ Շինարարներից մեկը միայն ասաց, որ այդ տարածքում եղել է մանկական առողջարան: Նկատենք, որ տարածքում այնքան էլ բարյացակամ չէին՝ մեզ հետ խոսելու։ Դռները փակեցին մեզ վրա:

Երբ և ում կողմից է սեփականաշնորհվել մանկական միակ առողջարանը. «Ժողովուրդ» օրաթերթի հարցերին ի պատասխան` Երեւանի քաղաքապետարանը պատասխանատվությունը դրեց Պետական գույքի կոմիտեի կառավարման վրա, իսկ նրանք էլ դեռ չեն պատասխանել (կներկայացնենք ստանալուն պես):

Բաց աղբյուրներից պարզեցինք, որ այդ տարածքում շինարարություն սկսած «Տեխնոտուն» ՍՊԸ-ն գրանցված է Արամ Մուրադյանի, Արտաշես Հակոբյանի, Գագիկ Աղավելյանի և Ռոբերտ Հակոբյանի անուններով. վերջին երկուսը դուրս են եկել կառավարումից, հիմա հավասարապես բաժնետեր են առաջինները՝ մեկը գրանցված Քանաքեռ-Զեյթունում, մյուսը՝ Արաբկիր համայնքներում: Դատելով հասցեներից, Ռոբերտն ու Արտաշեսը հայր և որդի են: Պաշտոնապես որեւէ կապ չկա, այսպես ասած, նախկին թալանչի պաշտոնյաներից մեկի հետ, բայց նման խոսակցություններ կան օդում կախված՝ ինչպես կասեր Նիկոլ Փաշինյանը:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ 16 հարկանի համալիր է կառուցվում Նորքի այգիներ 180 հասցեում, եւ Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանից հետաքրքրվեցինք՝ ո՞ր պաշտոնյաներն են իրենց ստորագրությամբ հաստատել շինթույլտվության փաստաթղթերը, ինչ հիմնավորմամբ է 5-6 հարկայնության թույլտվության գոտում օրինախախտմամբ 16 եւ ավելի բարձրահարկ կառուցվում: Քաղաքապետարանից ստացել ենք մի քանի գերատեսչությունների դրական եզրակացությունների մեջբերումներ և մի կարեւոր տեղեկություն, որ նախագծման թույլտվություն տրվել է 23․08․2022թ․-ին: Հիշեցնենք, որ այդ ժամանակ քաղաքապետը Հրաչյա Սարգսյանն էր, ու նրա օրոք էլ 4 ամիս անց նաեւ շինթույլտվություն է տրամադրվել 5 տարի 2 միս ժամկետով: Բայց Տիգրան Ավինյանն արդեն փոխքաղաքապետ էր:

«Ժողովուրդ» օրաթերթը իր վերջին հարցով Տիգրան Ավինյանից պահանջել էր ներկայացնել տեղեկություն, թե մանկական առողջարանի համար ի՞նչ տարածք է հատկացվել՝ որպես փոխարինող անհրաժեշտություն: Սակայն Երեւանի քաղաքապետը չի պատասխանել այս հարցին: Այսինքն՝ Երեւանի համար մանկական առողջարանը առաջնահերթություն չէ, գլխավորը բազմահարկ հյուրանոցներն են, բիզնեսը, փողը: Ահա այն ամենը, ինչ պետք է իմանալ երիտհեղափոխականների մասին. նրանք մեծ ախորժակով խժռում են մեր մայրաքաղաքի առողջարանը՝ հանուն փողի: Ընդ որում՝ դա անում են իրենց կողմից մերժված, թալանչի տղաների երեխաների հետ:
Շարունակելի….»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

22:00 Մերօրյա Սարոյան եղբայրները. մեկը ՔՊ-ական թաղապետ է, մյուսը` դաշնակցական
20:43 Չարչրկված բենզալցակայանը պատկանել է ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի հորաքրոջը
19:00 «Բուդկչիներին»` ոչինչ, հարուստներին` 2091.9 քմ ինքնակամ շինություն
19:48 Գյումրիում օտարերկրացի վարորդը բեռնատարով վրաերթի է ենթարկել կին հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
22:57 Նեթանյահուն և Թրամփը քննարկել են Իրանի դեմ հարվածները վերսկսելու հարցը
18:19 ՔՊ-ն որոշել է թալանել և սնանկացնել մեր ընտանիքը․ Էդգար Ղազարյան
22:30 Ռուբինյանն իմ ղեկավարը չի, իմ ծառայողն ա, ինքն ինձնից շատ փող ա ստանում, որ պատգամավորներին ծառայություններ մատուցի. Էդգար Ղազարյան
22:09 Շենգավիթում հերթական անգամ թալանել են «Հավերժություն» սգո սրահը. կասկածյալի ինքնությունը պարզվել է
21:05 ՆԳՆ-ն պնդում է՝ Անի Ավետիսյանի ահազանգին արձագանքել են 10 րոպեի ընթացքում․ Ազատություն
07:17 Շեֆի «հա»-ին ո՞վ կարա չէ ասի. Սյունեցի պատգամավորները տեղները չենք գտնում. «Իրավունք»