Ներքին 1 տարի առաջ - 16:24 12-01-2025

Ադրբեջանը հայտնել է, որ շուտով կվերսկսի գազի մատակարարումը Սերբիա

Ադրբեջանից Սերբիա գազի մատակարարման երկամսյա դադարեցման մասին հաղորդումները չեն համապատասխանում իրականությանը, հայտնում է ադրբեջանական AnewZ հեռուստաալիքը՝ հղում անելով կառավարության «հուսալի» աղբյուրներին։ Փոխանցում է News.am-ը։

Ադրբեջանական լրատվամիջոցի հաղորդմամբ, չնայած այն հանգամանքին, որ գազի մատակարարումը ժամանակավորապես կրճատվել է «Շահ Դենիզ Ալֆա» հարթակի տեխնիկական խնդրի պատճառով, աղբյուրները հավաստիացրել են, որ «Շահ Դենիզ Բրավո» հարթակը շարունակում է աշխատել ամբողջ հզորությամբ՝ ապահովելով արտահանման անընդհատությունը։ Սպասվում է, որ առաքումները շատ շուտով կվերսկսվեն։

Ավելի վաղ Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել էր, որ Ադրբեջանից գազի մատակարարումը դադարեցվել է, ինչն ազդել է օրական 1,7 միլիոն խորանարդ մետր գազի մատակարարման վրա։

Սակայն ադրբեջանական կառավարական աղբյուրները վիճարկում են նրա այն ենթադրությունը, թե մատակարարումները վերսկսելու համար կպահանջվի մեկ կամ երկու ամիս՝ ընդգծելով, որ իրավիճակը վերահսկողության տակ է և ժամանակավոր բնույթ է կրում։

Նրանք հայտարարել են, որ «Շահ Դենիզ Բրավո» հարթակը շարունակում է աշխատել ամբողջ հզորությամբ, ինչը թույլ է տալիս, որ դեպի Ադրբեջան, Թուրքիա և եվրոպական շուկաներ գազի մատակարարումները հիմնականում անփոփոխ մնան։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը