Ներքին 1 տարի առաջ - 14:00 12-01-2025

Բեթինգի գովազդ՝ օրը ցերեկով․ «Դալմա Գարդեն Մոլ»-ում օրենքի վրա թքած ունեն

Հայաստանի Հանրապետությունումն արգելված է ինտերնետ շահումով խաղերի, վիճակախաղի ցանկացած տեսակի գովազդերը։ «Խաղամոլության դեմ պայքարի» անվան տակ 2022 թվականի մարտին Ազգային ժողովը՝ կառավարության նախաձեռնությամբ, Գովազդի մասին օրենքում փոփոխություններ կատարեց, որոնք ուժի մեջ մտան արդեն նույն տարվա սեպտեմբերի 11-ին։

Օրենսդրական այս փոփոխությունները կատարելիս ենթադրվում էր, որ դրանցից 3 տարի անց Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն այլևս չպետք է շահումով խաղերի ու վիճակախաղերի գովազդեր նկատեին, առնվազն մայրաքաղաքի կենտրոնում։ Սակայն այս փոփոխությունները, որոնք ուղղված էին բացառապես լրատվամիջոցների ազատությունը սահմանափակելուն, քանի որ ԶԼՄ-ները, բուքմեյքերական ընկերությունների ծառայությունները գովազդելով, որոշակի եկամուտներ էին ստանում, մնացին թղթի վրա, իսկ հիշյալ ծառայությունները շարունակեցին ազատորեն գովազդվել։

Oragir.News-ը այսօր բեթինգի հերթական գովազդն է ֆիքսել մայրաքաղաքի ամենախոշոր առևտրի կենտրոններից մեկում՝ Dalma Garden Mall-ում։ Առևտրի կենտրոնում, ընդ որում բավականին տեսանելի հատվածում տեղադրված էր ցուցապաստառ, որի վրա առկա էր ռուսական BetBoom ընկերության գովազդը։


Հիշեցնենք՝ սա նման ծառայությունների գովազդի առաջին դեպքը չէ։ Դեռևս նախորդ տարի Oragir.News-ը ֆիքսել էր, որ Մարզահամերգային համալիրի հարակից տարածքում տեղադրված միջոցառման գովազդային վահանակի վրա առկա էր ռուսական Winline ընկերության գովազդը։ Բացի այդ, միջացառման մասնակիցներից ստացել էինք մի շարք տեսանյութեր, որոնցում երևում է, որ խաղերի ընթացքում նույնպես ռուսական բուքմեյքերական ընկերությունը բազմիցս գովազդվել է։

Դրանից առաջ էլ հայտնել էինք, որ Երևանում կայացել է առցանց խաղատների համաժողովը, որին, ըստ բաց աղբյուրների, մասնակցել էին ռուսական և հայկական 100 ընկերությունների 2500 մասնակիցներ և 30 ռուս բանախոսներ, որոնք ներկայացրել են, թե ինչպես գումար վաստակել առցանց տիրույթում, փորձի փոխանակում արել, ցուցադրել են իրենց արտադրանքն ու ծառայությունները։ Այս միջոցառման մասնակիցների մեծ մասն առցանց խաղատներն էին, որոնք Հայաստանում գրանցված չեն, ընդ որում այն դեպքում, երբ Հայաստանում առցանց խաղատների գործունեությունը օրենքով սահմանափակված է, գովազդը՝ արգելված։

Այսպիսով՝ հերթական անգամ համոզվում ենք, Հայաստանում օրենքները գործում են ընտրովի՝ ըստ քաղաքական նպատկահարմարության և մեր երկրում արգելվել է բացառապես տեղական բուքմեյքերական ընկերությունների գովազդը։ Փաստացի օտարերկրյա, մասնավորապես ռուսական ընկերություններն օրենքից դուրս իրավիճակում են, և վերջիններս ազատորեն գործում և օրը ցերեկով գովազդում են իրենց ծառայությունները։

Բացի այդ, այս իրավիճակը փաստում է, որ սահմանափակումները առկա խնդիրները ոչ միայն չեն լուծելու, այլև ավելի են խորացնելու դրանք։ Տվյալ իրավիճակում պետության գործառույթը պետք է լինի ոչ թե տոտալ սահմանափակումը, այլ վերահսկողությունը, ինչը թույլ կտա ունենալ լիցենզավորված ոլորտ, ինչպես նաև ազնիվ մրցակցություն և աշխատատեղեր, որոնք էլ իրենց հերթին կնպաստեն առկա սոցիալ-տնտեսական խնդիրների լուծմանը։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում