Ներքին 1 տարի առաջ - 15:04 11-01-2025

Զարուհի Փոստանջյանին ազատազրկում է սպառնում

Զարուհի Փոստանջյանը հաղորդագրություն է տարածել․

Հարգելի գործընկերներ,

Սույն թվականի հունվարի 13-ին՝ երկուշաբթի օրը, ժամը 12:30-ին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի (հասցե` ք․Երևան, Նազարբեկյան թաղամաս 40, թիվ 3 դահլիճ) դատավոր Տիգրան Ոսկանյանը իմ նկատմամբ սահմանելու է քրեական պատիժ՝ ազատազրկման ձևով, քանի որ նա անհիմն և քաղաքական հետապնդման ներքո ինձ ճանաչել է մեղավոր՝ իմ նկատմամբ կայացրել է մեղադրական վերդիկտ:

Չնայած օրենքի պահանջի, որ մեղադրական վերդիկտը պետք է լինի գրավոր և հրապարակային` հասանելի և՛ հանրությանը, և՛ մեղադրյալին, ինձ հայտնի չեն` մեղադրական վերդիկտ կայացրած դատավոր Տիգրան Ոսկանյանի կողմից օրենքի պահանջի վերաբերյալ հետևյալ հարցերի պատասխանները.

1)ապացուցվա՞ծ են արդյոք մեղադրյալ Զարուհի Փոստանջյանին վերագրվող փաստական հանգամանքները (արարքը).
2)ապացուցվա՞ծ է արդյոք այդ արարքի քրեական հակաիրավականությունը.
3)ապացուցվա՞ծ է արդյոք մեղադրյալ Զարուհի Փոստանջյանի կողմից այդ արարքը կատարելը.
4)ապացուցվա՞ծ է արդյոք մեղադրյալ Զարուհի Փոստանջյանի մեղավորությունը տվյալ արարքը կատարելու մեջ:

Դատավոր Տիգրան Ոսկանյանը ցանկանում է ինձ ազատազրկել այն բանի համար, որ ես չեմ հերքել թեկուզ թուրքալեզու մամուլում, թեկուզ ինչ-որ մի տեղ Նիկոլ Փաշինյանի վերբարյալ հանրահայտ փաստերը՝ Զարուհի Փոստանջյանի կողմից կատարված հրապարակային հետևյալ արտահայտությունները` «Նիկոլ Փաշինյանի կողմից հողեր հանձնելու գործարք անելու վերաբերյալ գումարներ ստանալու, Նիկոլ Փաշինյանին նախորդ իշխանությունների կողմից բերելու, խորհրդարան մտցնելու մասին, ինչպես նաև Նիկոլ Փաշինյանի գործակալ լինելու մասին»:

Ի դեպ սա միակ գործն է, որ անձամբ Նիկոլ Փաշինյանն իր թշվառ կյանքում հարուցել է մեկի դեմ՝ այդ մեկը ես եմ` Զարուհի Փոստանջյանս: Այսինքն, Նիկոլ Փաշինյանն իր թշվառության թիրախ ընտրել է ինձ, իսկ նրա տերերն իրենց լաբարատորիայում վիրահատության արդյունքում շնից և հարբեցող հանցագործից ստացված գործիքին օգտագործում են իմ դեմ:

Հարգանքով` Զարուհի Փոստանջյան

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում