Մամուլ 1 տարի առաջ - 08:20 11-01-2025

Այս անգամ «Ճռիկ-վռիկներ» էր արել ԱԺ նախկին պատգամավոր Նահապետ Գեւորգյանի որդին․ Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ոստիկանությունը, չմոռանալով, որ Փաշինյանի «համբերության բաժակը լցվելու» արտահայտությունը մտել է մարզեր, շոուներ է բեմադրում Արփինե Սարգսյանի գլխավորությամբ:
Այս անգամ մարզում «Ճռիկ-վռիկներ» էր արել ԱԺ նախկին պատգամավոր Նահապետ Գեւորգյանի բոլորին հայտնի Նովոյի որդին, որին, շոու բեմադրելով, ձերբակալել էին, իսկ ավելի ուշ բաց թողել։

Ու մինչ ՆԳՆ նախարար Արփինե Սարգսյանը զբաղված է Նիկոլ Փաշինյանին ցույց տալով, թե գործ է անում, Արմավիրի մարզում ու մամուլում տեղեկություններ են տարածված, թե ԱԺ նախկին պատգամավորի որդին մարզում ինչպես է ահաբեկում մարդկանց։

Ըստ մամուլի տեղեկությունների ԱԺ նախկին պատգամավոր Նահապետ Գեւորգյանի Նովոյի որդին, գազագողության սկանդալի մեջ է հայտնվել։

Խոսքը Նովոյին պատկանող մի քանի գազալցակայանների շուրջ բարձրացրած աղմուկի մասին է, որը, ըստ մամուլի հրապարակումների, կապվում է դեպի Հայաստան գազամատակարարման ընդհանուր մագիստրալից գազագողության և իրար հակասող հարկատուրքերի փաստաթղթերի հետ. դրանք տրամադրվել են ՊԵԿ-ին՝ տեսուչների բացահայտումերից ու վերջինիս ընկերությանը պատկանող գազալցակայաններից մեկի կապարակնքումից հետո։

Նովոյի «արտոնյալ» գազագողության մասին մամուլը մի քանի անգամ հրապարակումներ արեց, ընդ որում գրվել է, որ «Գազպրոմ Արմենիայից» զեկուցել են Մոսկվա, իսկ հետո այնտեղից հրահանգներ ստացել, որ իրավապահների միջոցով խնդրին լուծում տան։ Սայլը տեղից չի շարժվել, սակայն Հայաստանի «Գազպրոմ Արմենիայի» ղեկավարությունից դիմել են ուղիղ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին, իսկ հետո դիմումներ են ուղարկվել ՆԳ այն ժամանակվա նախարար Վահե Ղազարյանին, ՊԵԿ նախկին նախագահ Ռուստամ Բադասյանին և ՊՎԾ պետ Ռոմանոս Պետրոսյանին։

Նկատենք, որ երեկվա կարճատև ձերբակալումը եղել է ոչ թե գազալցակայանի հետ կապված ենթադրյալ ապօրինի գործունեության կամ հովանավորչության հնարավոր կապերի բացահայտման պատճառով, այլ թիկնազորով շրջելու ու ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածով»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

22:00 Մերօրյա Սարոյան եղբայրները. մեկը ՔՊ-ական թաղապետ է, մյուսը` դաշնակցական
20:43 Չարչրկված բենզալցակայանը պատկանել է ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի հորաքրոջը
19:00 «Բուդկչիներին»` ոչինչ, հարուստներին` 2091.9 քմ ինքնակամ շինություն
19:48 Գյումրիում օտարերկրացի վարորդը բեռնատարով վրաերթի է ենթարկել կին հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
22:57 Նեթանյահուն և Թրամփը քննարկել են Իրանի դեմ հարվածները վերսկսելու հարցը
18:19 ՔՊ-ն որոշել է թալանել և սնանկացնել մեր ընտանիքը․ Էդգար Ղազարյան
22:30 Ռուբինյանն իմ ղեկավարը չի, իմ ծառայողն ա, ինքն ինձնից շատ փող ա ստանում, որ պատգամավորներին ծառայություններ մատուցի. Էդգար Ղազարյան
22:09 Շենգավիթում հերթական անգամ թալանել են «Հավերժություն» սգո սրահը. կասկածյալի ինքնությունը պարզվել է
21:05 ՆԳՆ-ն պնդում է՝ Անի Ավետիսյանի ահազանգին արձագանքել են 10 րոպեի ընթացքում․ Ազատություն
07:17 Շեֆի «հա»-ին ո՞վ կարա չէ ասի. Սյունեցի պատգամավորները տեղները չենք գտնում. «Իրավունք»