Արտաքին 1 տարի առաջ - 20:26 10-01-2025

Նիկոլաս Մադուրոն երրորդ անգամ ստանձնել է Վենեսուելայի նախագահի պաշտոնը

Մադուրոն երրորդ անգամ ստանձնել է Վենեսուելայի նախագահի պաշտոնը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ երդմնակալության հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել հունվարի 10-ին Կարակասում ՝ դաշնային օրենսդիր պալատում:

Վենեսուելայում ընտրությունները տեղի են ունեցել 2024 թվականի հուլիսի 28-ին: Միասնական սոցիալիստական կուսակցության թեկնածու Մադուրոն ստացել էր ձայների 51 տոկոսը: Նրա գլխավոր մրցակից, ընդդիմության միացյալ թեկնածու, նախկին դիվանագետ Էդմունդո Գոնսալեսը հավաքել է ձայների 43 տոկոսը։

Լատինական Ամերիկայի ինը պետություն՝ Արգենտինան, Կոստա Ռիկան, Էկվադորը, Գվատեմալան, Պանաման, Պարագվայը, Պերուն, Դոմինիկյան Հանրապետությունը և Ուրուգվայը, կոչ են արել անկախ դիտորդների ներկայությամբ վերանայել քվեարկության արդյունքները: ԱՄՆ-ը նույնպես կասկածի տակ է դրել ընտրությունների արդյունքները և պատժամիջոցներ է սահմանել Վենեսուելայի պաշտոնյաների դեմ։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը