Ներքին 1 տարի առաջ - 16:42 10-01-2025

Գեղարքունիքում «Nissan X-Trail»-ը հայտնվել է ձորակում՝ բախվելով քարերին ու ծառերին. կա 5 վիրավոր. shamshyan.com

Այսօր՝ հունվարի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 08:45-ի սահմաններում Մարտունի քաղաքից դեպի Երևան ընթանալիս Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 11 կմ հատվածում Գեղարքունիքի մարզի բնակիչ 44-ամյա Յուրիկ Կ.-ն իր վարած «Nissan X-Trail» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայնվել ձախակողմյան հատվածում գտնվող ձորակում՝ բախվելով քարերին և ծառերին և մի պտույտ շրջվել:

Վթարի հետևանքով վարորդը, նրա ուղևորները՝ Գեղարքունիքի մարզի բնակիչներ 42-ամյա Գեղեցիկ Ն.-ն, 19-ամյա Արամ Կ.-ն, ՌԴ քաղաքացիներ 45-ամյա Տոլուխան Ն.-ն և 33-ամյա Բավական Կ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սևան» բժշկական կենտրոն:

Վթարի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը