Արտաքին 1 տարի առաջ - 18:11 09-01-2025

Թուրքիան մտադիր է հեռահար հրթիռներ արտադրել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կառավարության նիստից հետո հանդես է եկել մի շարք հայտարարություններով: Էրդողանը մանրամասներ է հայտնել Թուրքիայի ռազմարդյունաբերության ոլորտում իրականացվող ծրագրերի մասին, ապա անդրադարձել հեռահար հրթիռների ծրագրին: Փոխանցում է Ermenihaber-ը։

«Մենք սկսել ենք «Պողպատե գմբեթ» ծրագիրը: Բանակային սպառազինությունը համալրվել է «SİPER Ürün-1»- ՀՕՊ-ով (100 կմ հեռահարության հակաօդային համակարգ): Iնչպես նաև որոշում ենք կայացրել զարգացնել 2000 կմ և ավել հեռահարություն ունեցող հրթիռների արտադրության մեր ծրագիրը»,- ասել է Թուրքիայի նախագահը:

Նշենք, որ «Պողպատե գմբեթը» հակաօդային պաշտպանական ընդհանուր համակարգ է, որը Թուրքիան մտադիր է ստեղծել՝ հենվելով տեղական ռազմարդյունաբերության վրա:

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
08:00 Ուկրաինայում ռուսական հարվածներից տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին