Ներքին 1 տարի առաջ - 16:40 09-01-2025

Ռուսական ալիքներից մեկն արգելափակելուց հետո մեր ժողովրդի պատվի հետ անհամատեղելի կոնտենտ չի արտադրվել. ԲՏԱ նախարար

Ինչպես գիտեք հայկական կողմը ստիպված եղավ արգելափակել ռուսական հեռուստաալիքներից մեկը՝ մեր մի քանի նախազգուշացումներից հետո: Այս մասին այսօր հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը:

«Դրանից հետո ունենք արձանագրված զրո դեպք, որ Հայաստանի հանրային մուլտիպլեքսում հեռարձակվող որևէ ռուսական կամ օտարերկրյա որևէ հեռուստաալիքով Հայաստանի Հանրապետության ժողովրդի հույզերի վրա բացասական ազդեցություն ունեցող, Հայաստանի Հանրապետության և իր ժողովրդի արժանապատվության հետ անհամատեղելի բովանդակությամբ որևէ հեռուստակոնտենտ արտադրված լինի։

Այս իմաստով պետք է ասեմ, որ թեև միջպետական համաձայնագիրն ինստիտուցիոնալ առումով սա չի կարգավորում, սակայն մեր ռուս գործընկերների հետ մենք այս պահին հասել ենք նրան, որ որևէ նմանօրինակ բովանդակությամբ դեպք չի արձանագրվել։

Ես հիմա չեմ կարող ասել, եթե կրկին նման խախտումներ արձանագրվեն, որքան կտրուկ կլինեն մեր քայլերը, բայց մենք այս իմաստով բավարարված ենք, որ մեզ համար որևէ անընդունելի կոնտենտ չի մատուցվում հայ հեռուստադիտողին: Բայց այնուամենայնիվ համարում ենք, որովհետև մենք նաև ինստիտուցիոնալ լուծումների կողմնակից ենք»,- ասաց նա:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը