Ուղիղ եթեր
Մամուլ 1 տարի առաջ - 08:32 09-01-2025

Ագրեսիվ հարկելով՝ անգամ պետբյուջեի կանխատեսված թիվը չի ապահովվում. գրաֆիկ․ Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանի պետական բյուջեի նախագծերն այնքան խարխլված են, որ ամեն տարի դեֆիցիտն ավելանում է, եկամուտները չեն բավարարում, իսկ եկամուտներ ավելացնելու համար կառավարության կողմից ընտրված ագրեսիվ հարկման մարտավարությունը վատագույններից է տնտեսագիտության մեջ։

«Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական աղբյուրներից տեղեկացավ, որ 2025 թվականի բյուջեի նախագծով պլանավորված է 2024-ի հաստատված բյուջեի համեմատ բյուջեի եկամուտների 5.5% աճ, այն դեպքում, երբ համաձայն հենց այդ նախագծի բյուջետային ուղերձի՝ 2024-ին սպասվում էր բյուջեի եկամուտների 4.8%-ով թերակատարում։

2024-ի հաստատված բյուջեի նկատմամբ 2025թ. հարկային եկամուտների և պետական տուրքերի ծրագրվող աճը 5.6% է, մինչդեռ ուղերձով սպասվում է, որ 2024 թվականի համեմատ դրանք 6.0%-ով թերակատարվելու են։

ԱԺ բյուջետային գրասենյակը հրապարակեց 2024 թվականի բյուջեի օպերատիվ կատարողականը․ ըստ այդմ՝ 2024 թ․-ին հավաքագրվել է 2.34 տրիլիոն դրամի հարկային եկամուտ և պետական տուրք, ինչը 222.7 մլրդ դրամով ավելի քիչ է, քան սկզբնապես հաստատվել էր օրենքով և 224 մլրդ դրամով քիչ է ճշտված պլանից։

Այս ֆոնին 2025 թվականի բյուջեի հարկային եկամուտների և պետական տուրքի հաստատված պլանը 2.72 տրիլիոն դրամ է՝ 16.2%-ով ավելի, քան այս տարվա փաստացի ցուցանիշն է։

Պետական բյուջեի հարկային եկամուտները և պետական տուրքերը 2024 թվականի դեկտեմբերին կազմել են 2 տրիլիոն 390.9 միլիարդ դրամ կամ տարեկան ճշտված ցուցանիշը՝ 91.4%-ը։

Այս թիվը գերազանցել է 2023 թվականի ցուցանիշը 7.6%-ով կամ 169 մլրդ դրամով, իսկ 2022 թվականի համեմատ՝ 24. 1%-ով կամ 465 մլրդ դրամով։

Մասնագետները իրատեսական չեն համարում 2025 թվականի բյուջեի պլանը, քանի որ կանխատեսումները տիեզերական անսահմանության բացահայտման պես անհնարին են թվում»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ