Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 1 տարի առաջ - 18:49 08-01-2025

Պատերազմի վտանգ միշտ կա․ հարցում

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը տեղական հեռուստաալիքներին տված հարցազրույցում հերթական անգամ սպառնացել է Հայաստանին պատերազմով, ինչպես նաև կասկածի տակ է դրել Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի կնքումը։

«Եթե Երևանը խաղաղության պայմանագրի կարիք չունի, ապա Բաքուն ևս կարող է առանց դրա»,- ասել է Ալիևը։

Oragir.News-ն այսօր շրջել է Երևանի փողոցներում և քաղաքացիներին հարց ուղղել․ «Ալիևի սպառնալիքներից հետո պատերազմից վտանգ տեսնո՞ւմ եք»։

Հարցվածների մեծ մասը նշեց, որ պատերազմի վտանգ կա, եղան նաև քաղաքացիներ, ովքեր կարծիք հայտնեցին, որ պատերազմ չի լինի։

Քաղաքացիներից մեկը նշեց, որ պատերազմի վտանգ միշտ էլ կա։

«Պատերազմի վտանգ միշտ էլ կա, որովհետև ղեկավարություն չկա, որ երկրի մասին մտածի»,- ասաց նա։

Մեկ այլ անցորդ էլ նշեց, որ ամեն օր է այդ վտանգը տեսնում։

«Տեսնում ենք, բա ինչ ենք անում։ Ամեն օր էլ էդ ահուդողով ապրում ենք»,- ասաց նա։

Մի կին էլ պատասխանեց․ «Չեմ կարծում, մեր տղաները հզոր են։ Այդքանը կարող եմ ասել»,- ասաց նա։

Հարցվածներից մեկն էլ նշեց, որ Ադրբեջանի նախագահը չի կարող մեզ սպառնալ։ «Ալիևն ով ա, որ նրա սպառնալիքից էլ վախենանք։ Ամեն մեկն իր տեսակետն ունի»,- պատասխանեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

19:08 Արտառոց դեպք՝ Գեղարքունիքի մարզում. Սևանում բնակիչները խմելու ջրի խողովակից դուրս են բերել սատկած մուկ
11:00 ՔՊ-ից հեռացված Ավետիք Օրդյանը նաև հեռացվել է ԱԺ աշխատակազմից
22:24 Վեց նման հարձակում, և Yandex-ը կմնա առանց ենթակառուցվածքների. Լեոնիդ Յուլդաշև
11:16 Անի Ավետիսյանի և որդու լուսանկարը՝ հիվանդանոցից. տղան ևս վիրավորվել է ադրբեջանցու հարձակումից
17:48 Ինչպես է Պուտինը նշել ծննդյան օրը. Պեսկովը մանրամասներ է հայտնել
13:17 Զելենսկին չափն անցել է. Մասկը կարծում է, որ Ուկրաինային նոր նախագահ է պետք
18:13 Զելենսկին խոստացել է ընտրություններ անցկացնել ՌԴ-ի հետ 60-օրյա հրադադարի դեպքում
15:41 Նոյեմբերյանում 76-ամյա վարորդը «ՎԱԶ 2107»-ով վրաերթի է ենթարկել 55-ամյա հետիոտնի․ վերջինը հոսպիտալացվել է
14:28 Զելենսկին վայելում է ուկրաինացի ժողովրդի աջակցությունը, և հենց նա ունի ընտրելու իրավունքը. Սիբիգան՝ Թրամփին
09:05 Կրակոցներ Երևանում․ կան վիրավորներ, պարեկները վնասազերծել են զինված անձին