Ներքին Նրանց կարծիքով 2 տարի առաջ - 14:45 13-04-2024

Այսօրվա դրությամբ՝ տարածաշրջանային պատերազմի վտանգ կա. հարցում

Նոր աշխարհակարգի ձևավորմամբ պայմանավորված՝ նոր պատերազմների և ռազմական բախումների վերաբերյալ փորձագետների կանխատեսումները, կարծես՝ իրականանում են։ Օրեր առաջ Չինաստանի նախագահն իր ավանդական ուղերձում խոսել է իրական պատերազմի պատրաստվելու անհրաժեշտության մասին։ Իսկ երեկ իրապես թեժացել է իրավիճակը Մերձավոր Արևելքում։

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, «Հըզբոլլահը» Լիբանանից Իսրայելի ուղղությամբ 50 հրթիռ է արձակել։ ՑԱԽԱԼ-ը պատասխան հարվածներ է հասցրել Լիբանանի հարավում գտնվող մի շարք վայրերի ուղղությամբ՝ սպառնալիքը վերացնելու համար։ Ամերիկյան և իսրայելական աղբյուրները զգուշացնում են Իրանի կողմից հնարավոր հարձակման մասին։

Oragir.News-ը հարցում է իրականացրել Երևանում, քաղաքացիներին ուղղվելով հետևյալ հարցը՝ «Իսրայելին հրթիռային հարված է հասցվել. Ձեր կարծիքով՝ տարածաշրջանային պատերազմի վտանգ կա՞»։

Հարցվածների մի մասը լավատեսորեն կարծում է, որ պատերազմի վտանգ չկա։ Որոշ քաղաքացիների գնահատմամբ՝ պատերազմն արդեն գնում է։ Մի մասի կարծիքով՝ այսօրվա դրությամբ կա տարածաշրջանային պատերազմի իրական վտանգ, և Հայաստանը պետք է պատրաստվի դրան։ Հարցվածների մեծ մասը, սակայն, անտեղյակ է տարածաշրջանային լարվածությունից։

Փորձագետների գնահատմամբ՝ ՀՀ-ն, ի տարբերությունը հարևան երկրների, պատրաստ չէ տարածաշրջանային պատերազմին։ Կա իրական ռիսկ, որ չբարեկամները կարող են օգտվել տարածաշրջանային հնարավոր թեժացումից և ագրեսիա սանձազերծել Հայաստանի դեմ, փորձելով իրացնելով իրենց հավակնոտ նկրտումները։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
22:58 Հույս ունեմ՝ քաղաքային իշխանությունները վայր կդնեն մանդատներն ու կհեռանան․ ՔՊ-ական ավագանի
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
18:00 Ինչու են ՔՊ-ականները հիշում Նաիրի Հունանյանին. շահարկո՞ւմ են, թե՞․․․