Միտք Ավելին 1 տարի առաջ - 09:42 08-01-2025

Նյու Յորքի հանրային գրադարանում 2024-ին առավել շատ սպասարկած գրքերը

Ներսես Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Նյու Յորքի հանրային գրադարանում 2024-ին առավել շատ սպասարկած գրքերը

2024 թվականին երկրի հանրային գրադարաններում ամենաշատ սպասարկված գրքերից են Քրիստին Հաննայի «Կանայք», Ռեբեկա Յարոսի «Չորրորդ թևը» և Էմիլի Հենրիի «Ուրախ վայրը»:
Այս գրքերը հայտնվել են Նյու Յորքի, Ցինցինատիի, Սիեթլի և այլ քաղաքների հանրային գրադարանների տարեվերջյան ամփոփիչ ցուցակներում:

Գաբրիել Զևինի հեղինակած «Վաղը, և վաղը, և վաղը» մեծահասակների համար ամենաշատ սպասարկված գիրքն էր Նյու Յորքում և երկրորդ ամենահանրաճանաչ գեղարվեստական ​​գիրքը Դենվերում, որտեղ «Երկինք և գետին» մթերային խանութը» գիրքն էր համար 1-ինը. Ջեյմս Մաքբրայթի վեպը ներառվել է նաև Սան Ֆրանցիսկոյի, Ուեսթպորտի (Կոնեկտիկուտի նահանգ) և Լուիսվիլ (Կենտուկի նահանգ) ամենահաճախ սպասարկված գրքերի ցուցակներում։

Ինչ խոսք, տարեվերջյան ցուցակները վերլուծելը հաճելի է, բայց կարևոր է հեռանկարին հետևելը, ասում է Նյու Յորքի հանրային գրադարանի տնօրեն Բրայան Բանոնը: Նա վերահսկում է երկրի ամենամեծ գրադարանային համակարգի 88 թաղային մասնաճյուղերը:

«Թեև մենք հրապարակել ենք մեր լավագույն տասնյակը, սակայն այս գրքերից և ոչ մեկը մեր ընդհանուր տացքի 1%-ից ավելին չէր կազմում»,- ասաց նա։ «Երբ նայում եք, թե մարդիկ իրականում ինչ են կարդում Նյու Յորքում, այնպես չէ, որ մեր լսարանի 20%-ը կարդում է միայն այս գրքերը: Այն ընդամենը 1%-ն է կազմում: Մարդկանց դեռևս շատ այլ ժանրեր՝ պոեզիա, պատմություն, գեղարվեստական ​​գրականության տարբեր տեսակներ են հետաքրքրում: Ինձ իսկապես ոգևորում է, որ մենք ոչ միայն առաջնորդվում ենք այն ամենով, ինչը հայտնի է կամ ինչն իր ճանապարհը ինքնուրույն է հարթում դեպի հիմնական մեդիա, այլ որ մարդիկ հետևում են իրենց հետաքրքրություններին և գրադարանում գտնում են այն, ինչ սիրում են»:
Եվ եթե ձեզ հետաքրքրում է 2024-ին Նյու Յորքի հանրային գրադարանի ամենաշատ սպասարկված պոեզիայի ժողովածուն, ապա այն վիետնամական ծագմամբ ամերիկացի բանաստեղծ, էսսեիստ և արձակագիր Օուշեն Վուոնգի «Ժամանակը մայր է» (Time is a Mother) գիրքն էր՝ ծնողի կորստի և Covid-19 համաճարակի մասին:

Ամբողջ հոդվածը կարող եք կարդալ այստեղից՝
https://www.npr.org/.../most-borrowed-library-books-2024»։

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
10:29 12-ամյա Լեոն «Our Generation 2026»-ի գլխավոր մրցանակակիրն է