Ներքին 1 տարի առաջ - 19:12 07-01-2025

Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Հրազդանում հայտնի «Ադամ» հանդիսությունների սրահում․ կան վիրավորներ. shamshyan.com

ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Գեղարքունիքի և Կոտայքի մարզային քրեական վարչությունների ու ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային գլխավոր վարչության Սևանի ու Հրազդանի ոստիկանության ծառայողները տաք հետքերով բացահայտել են Կոտայքի մարզում տեղի ունեցած մի խումբ անձանց միջև վիճաբանություն, ծեծկռտուքի և մարմնական վնասվածք պատճառելու դեպք։ Հունվարի 5-ին՝ գիշերը ժամը 02։15-ի սահմաններում «Սևան» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Սևանի բաժին են ահազանգել և հայտնել, որ Լճաշեն բնակավայրի մանկապարտեզի մոտակայքից ծեծի ենթարկվելու հետևանքով «Ստորին ծնոտի բեկորային կոտրվածք, ձախ այտի և ծոծրակային շրջանի պատռված վերքեր, ձախ ստորին ակնակապճային շրջանի հեմատոմա և այտուց, փակ գանգուղեղային տրավմա» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։

Ինչպես Կոտայքի մարզից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ գտնվում է վիրահատարանում։

Մինչ բժիշկները անհրաժեշտ օգնություն էին ցուցաբերում վիրավորին Սևանի ոստիկանները պարզել են, որ նա Գեղարքունիքի մարզի բնակիչ 28-ամյա Արման Նավասարդյանն է։

Դեպքի փաստով ոստիկանության Սևանի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որից հետո էլ ոստիկանության Սևանի բաժնի ծառայողները համագործակցելով ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Գեղարքունիքի մարզային քրեական վարչության իրենց գործընկերների հետ՝ վարչության պետ Սանթուր Դուրգարյանի գլխավորությամբ, օպերատիվ տեղեկություններով պարզել են, որ դեպքը տեղի է ունեցել հունվարի 4-ին, Կոտայքի մարզի Հրազդան խոշորացված համայնքի Վանատուր թաղամասում գործող «Ադամ» հանդիսությունների սրահի մոտ, որից հետո տեղեկությունը ոստիկանության Սևանի բաժնից փոխանցվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի մարզային քրեական վարչություն և համայնքային ոստիկանության Հրազդանի բաժին, ապա ժամերի ընթացքում Գեղարքունիքի քրեական ոստիկանները՝ վարչության պետ Ս․ Դուրգարյանի, Կոտայքի քրեական ոստիկանները՝ վարչության պետ Արթուր Զաքարյանի, Սևանի համայնքային ոստիկանները՝ բաժնի պետ Վ․ Կիրակոսյանի և Հրազդանի համայնքային ոստիկանները՝ բաժնի պետ Զորիկ Ավդիշոևի գլխավորությամբ պարզել են, որ հունվարի 4-ին Գեղարքունիքի մարզի բնակիչ 36-ամյա Արթուր Նավասարդյանը Հրազդան քաղաքի Վանատուր թաղամասի Զորավար Անդրանիկի պողոտայում գտնվող «Ադամ» հանդիսությունների սրահում մասնակցել է ինչ-որ միջոցառման, որի ժամանակ վիճաբանություն է տեղի ունեցել նրա և Կոտայքի մարզի բնակիչներ 20-ամյա Դավիթ Խաչատրյանի և 24-ամյա Միքայել Թադևոսյանի միջև, որից հետո Ա․ Նավասարդյանը զանգահարել և Հրազդան է կանչել Արման Նավասարդյանին, Գեղարքունիքի մարզի բնակիչներ 37-ամյա Արսեն Նավասարդյանին, 37-ամյա Իշխան Քոլոզյանին, 25-ամյա Գևորգ Սահակյանին և 26-ամյա Խաչիկ Մելիքյանին, ովքեր ժամանելով «Ադամ» հանդիսությունների սրահ, բակում վիճաբանել են մի խումբ անձանց հետ (որոնց ինքնությունը պարզվում է) և այդ վիճաբանություն ծեծկռտուքի ժամանակ Ա․ Նավասարդյանը ստացել է նշված, իսկ Ս․ Մելիքյանը, Արսեն և Արթուր Նավասարդյանները տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում