Ուղիղ եթեր
Ներքին 1 տարի առաջ - 13:43 04-01-2025

Հայաստանում հրապարակվել է առողջության համապարփակ ապահովագրության ներդրման փաթեթի նախագիծը

Հայաստանի կառավարությունը հրապարակել է առողջության համապարփակ ապահովագրության համակարգի ներդրման օրենսդրական փաթեթի նախագիծը, որն ունի մի շարք կարևոր նպատակներ՝ բնակչությանը հասանելի և որակյալ առողջապահական ծառայություններ տրամադրելու, առողջապահական ծախսերի արդյունավետությունն ավելացնելու և ֆինանսական մատչելիությունը բարձրացնելու համար։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախագիծը հրապարակվել է e-draft իրավական ակտերի, նախագծերի հրապարակման միասնական կայքում։

ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրի շրջանակում առանձնացվել է առողջապահության ոլորտի զարգացումը որպես հիմնական առաջնահերթություն: Ծրագրի 4.5 կետում նշվում է, որ առողջապահական ծառայությունների մատչելիությունն ու հասանելիությունը պետք է ապահովվեն համապարփակ ապահովագրության համակարգի ներդրմամբ։ Այս համակարգը կկրճատի բժշկական օգնության և սպասարկման ծախսերը, բարձրացնի առողջապահական ծառայությունների հասանելիությունն ու որակը։

ՀՀ առողջապահության ֆինանսավորման համակարգը, համեմատած Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրների հետ, ունի ցածր պետական ֆինանսավորում։ Վերջին 25 տարիների ընթացքում առողջապահական ծախսերը կազմել են ՀՆԱ-ի ընդամենը 1.4 տոկոսը։ Սա բնակչության մեծ մասի համար բժշկական օգնություն ստանալու հարցում բերում է ֆինանսական խոչընդոտների։

Նախագծով առաջարկվում է առողջության համապարփակ ապահովագրության համակարգի փուլային ներդրում։ Այն ներառում է հետևյալ հիմնական դրույթները․

Ապահովագրական փաթեթ. տրամադրվելու են հիմնական բժշկական ծառայություններ, ներառյալ հիվանդությունների կանխարգելման, բուժման, դեղերի և բժշկական պարագաների ծածկույթ։

Ապահովագրավճարների վճարում. ապահովագրավճարները կվճարվեն ֆիզիկական և իրավաբանական անձանց, ինչպես նաև պետության կողմից։ Տարիքային և եկամտային ցուցանիշներով նախատեսվում է պետության կողմից որոշ խմբերի սուբսիդավորում։

Ապահովագրական դեպքեր. ապահովագրված անձանց հիվանդության կամ բուժման անհրաժեշտության դեպքում ծախսերը կփոխհատուցվեն ապահովագրական համակարգի միջոցով։

Պայմանագրային հարաբերություններ. Առողջության համապարփակ ապահովագրության հիմնադրամը պայմանագրեր կկնքի բժշկական կազմակերպությունների և դեղատների հետ՝ ապահովագրված անձանց համար ծառայությունների մատուցման շրջանակում։

Առողջության համապարփակ ապահովագրության համակարգի կառավարումը կիրականացնի հատուկ ստեղծված ոչ առևտրային կազմակերպություն՝ Առողջության համապարփակ ապահովագրության հիմնադրամը։ Այն կկառավարվի հոգաբարձուների խորհրդի կողմից, որը բաղկացած կլինի պետական կառույցների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներից։

Հիմնադրամի ֆինանսական աղբյուրները կներառեն ապահովագրավճարներ, պետական բյուջեի հատկացումներ, ինչպես նաև այլ միջոցներ։

Ապահովագրության ներդրումը նախատեսում է առողջապահական ծախսերի ավելացում, որը կֆինանսավորվի պետական բյուջեի և մասնավոր ապահովագրավճարների միջոցով։ Միջնաժամկետ հեռանկարում ծախսերի ավելացումը կկազմի ՀՆԱ-ի շուրջ 4 տոկոսը, ինչը նպաստելու է բժշկական ծառայությունների հասանելիության բարելավմանը և առողջապահական ծախսերի մասնավոր հատվածի բեռի նվազմանը։

Նախագծի ընդունման և համակարգի ներդրման արդյունքում ակնկալվում է բարձրացնել առողջապահական ծառայությունների հասանելիությունն ու որակը, նվազեցնել ֆինանսական պատճառներով բժշկին չդիմող բնակչության տեսակարար կշիռը, կճատել աղքատության մակարդակը, բարելավել բնակչության առողջության ցուցանիշները՝ ներառյալ կյանքի միջին տևողությունը։

Նախագծի փաթեթին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
23:09 Ադրբեջանը ՈւԵՖԱ–ի միակ անդամն է, որը չի աջակցել ՖԻՖԱ–ի բարեփոխումների կոչին
22:52 Եթե լուծումներ կան, ուրեմն բողոք չպիտի լինի, եթե բողոք կա, ուրեմն խնդիր կա. ԱԺ-ում լսումներ կլինեն արցախահայության հարցերի շուրջ
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը