Ներքին 1 տարի առաջ - 17:53 03-01-2025

Փախստականի վկայականներն անհրաժեշտ է փոխարինել նորով․ Միգրացիայի և քաղաքացիության ծառայություն

Ժամանակավոր պաշտպանության (փախստականի) վկայականներն անհրաժեշտ է փոխարինել նորով։ Այս մասին հայտարարություն են տարածել Միգրացիայի և քաղաքացիության ծառայություն-ից։

«Եթե պատրաստվում եք սահմանահատում կատարել առաջիկա օրերին կամ ամիսներին, անհրաժեշտ է առաջնահերթ հետևողական լինել ճամփորդական փաստաթղթերի ժամկետներին։

Ժամանակավոր պաշտպանություն/փախստականի կարգավիճակ ստացած անձինք ՀՀ–ից ելքի ուղղությամբ սահմանահատում կատարելիս 070 կոդով անձնագրի հետ միաժամանակ պետք է ներկայացնեն նաև ժամանակավոր պաշտպանության վկայականը։

Հորդորում ենք նախապես վկայականի փոխանակման դիմում ներկայացնել՝ մոտենալով ՄՔԾ տարածքային ցանկացած ստորաբաժանում։

Հիշեցնենք, որ նախորդիվ տրամադրված վկայականների վավերականության ժամկետը 2024 թ․-ի դեկտեմբերի 31-ն էր։
ԺՊ վկակայականի փոխանակման դիմում ներկայացնելու համար կարող եք սպասարկվել կենդանի հերթի ձևաչափով՝ տեղում կտրոն քաշելու եղանակով։ Իսկ եթե ժամանակավոր պաշտպանություն ստացած անձը գտնվում է արտերկրում, ապա կարող է դիմել իր գտնվելու երկրում գործող ՀՀ հյուպատոսություն։

Հիշեցնենք նաև, որ մուտքի ուղղությամբ ՀՀ սահմանահատում կատարելիս ԺՊ վկայականի առկայությունը պարտադիր չէ։

Եթե ժամանակավոր պաշտպանության վկայականը ստանալուց հետո անձը փոխել է անձնագիրը (կորցնելու, վավերականության ժամկետն ավարտվելու, վնասվելու պատճառով), ապա պետք է դիմի նոր վկայական ստանալու համար, քանի որ ժամանակավոր պաշտպանության վկայականը տրամադրվում է գործող/վավեր անձնագրի հիման վրա։

Ըստ ՀՀ կառավարության 2024 թվականի հոկտեմբերի 17 1649-Ն որոշման՝ վկայականի վավերականության ժամկետի սպառված լինելու պարագայում, ժամանակավոր պաշտպանություն ստացած անձը շարունակում է մնալ Հայաստանի Հանրապետության ժամանակավոր պաշտպանության ներքո ևս մեկ տարով (մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը)»,- ասված է հայտարարության մեջ։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
22:58 Հույս ունեմ՝ քաղաքային իշխանությունները վայր կդնեն մանդատներն ու կհեռանան․ ՔՊ-ական ավագանի