Ներքին 1 տարի առաջ - 23:15 31-12-2024

Վստահ եմ, որ շարունակում ես ապրել ուժեղ ու բարեկեցիկ հայրենիք ունենալու նպատակներով․ Մեսրոպ Առաքելյան

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ռուբեն, արդեն երկրորդ Նոր տարին է` մենք չենք կարողանում խոսել։ Խոսել անցնող տարվանից, արած-չարածներից, խոսել հաջորդ տարվա նպատակներից, անելիքներից։

Վստահ եմ, որ շարունակում ես ապրել ուժեղ ու բարեկեցիկ հայրենիք ունենալու նպատակներով, որի համար չես խնայել ու չես խնայելու ոչինչ։

Այլ ճանապարհ չունենք։

2025 թվականին անել հնարավորն ու անհնարը քո ու մեր մյուս հայրենակիցների վերադարձի համար։

Վերադարձ, որը դառնալու է մեր արժանապատվության վերականգնման, մեր ազգի ու հայրենիքի երազանքների ու նպատակների ճանապարհի սկիզբը։

Շնորհավոր Նոր Տարի»:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում