Ներքին 1 տարի առաջ - 21:58 31-12-2024

Առեղծվածային ու ողբերգական դեպք՝ Երևանում․ 2 անչափահաս աղջիկներից մեկը մահացել է. shamshyan.com

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով օրեր առաջ առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեկտեմբերի 20-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության մարզերից մեկի ոստիկանության բաժիններից մեկում հայտարարություն է տալիս նույն մարզի բնակիչ մի կին, ով հայտնում է, որ իր 15-ամյա աղջիկը իր 13-ամյա ընկերուհու հետ, ովքեր սովորում են մարզի դպրոցներից մեկում, տանից դուրս են եկել դպրոց գնալու և նրանց գտնվելու վայրի մասին այլևս տեղեկություններ չունեն։

Նույն օրը նշված բաժնում որոնողական աշխատանքներ են իրականացվում, որպեսզի հայտնաբերեն երեխաներին։

Համայնքային ոստիկանության նշված բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստանում , որ այդ աղջիկների հետ են եղել 2 տղա՝ Հարութ և Գարեգին անուններով, ովքեր Երևանում են բնակվում։

Տեղեկությունը նշված բաժնից փոխանցվում է ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժին և ՀՀ ՆԳՆ Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչություն։

Արդեն դեկտեմբերի 21-ին, Երևանի քրեական և Կենտրոնի համայնքային ոստիկանները երեխաներին հայտնաբերում են Կողբացի փողոցի շենքերից մեկում։

Հայտնաբերում են նաև Երևանի բնակիչ 19-ամյա Հարություն Ք․-ին և Շիրակի մարզի բնակիչ 23-ամյա Գարեգին Ա․-ին։ Վերջիններս քրեական ոստիկանների կողմից ձերբակալվում և տեղափոխվում են Երևանի քրեական վարչություն։

Արդեն ոստիկանությունում երեխաներից մեկի մայրը հայտնում է, որ այդ անձինք Կողբացի փողոցի իրենց կողմից վարձակալված բնակարանում սեռական հարաբերություն են ունեցել երեխաներից մեկի հետ։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով օրեր անց աղջիկներից մեծահասակը մահացել է։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը