Ներքին 1 տարի առաջ - 19:45 30-12-2024

Հիվանդանոց տեղափոխված 3 քաղաքացիները հայտնել են, որ իրենց մարմնական վնասվածքներ պատճառել են պարեկները. shamshyan.com

Դեկտեմբերի 27-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։35-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչությունում և ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նորք Մարաշի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Չարենցի փողոցի 29 հասցեում գտնվող Գերմանիայի Հանրապետության դեսպանատանից ոստիկանների կողմից բռնության և ծեծի ենթարկվելու հետևանքով «ձախ դաստակի վնասվածք» ախտորոշմամբ «Հերացի թիվ 1» համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել Երևանի բնակիչ 62-ամյա Է․ Հ-ն, «ձախ արմունկհոդի և աջ ճաճանչ դաստակի վնասվածք» ախտորոշմամբ նույն բժշակական կենտրոն են տեղափոխվել Երևանի բնակիչներ 60-ամյա Վ․ Ա-ն և «աջ ճաճանչ-դաստակային հոդի վնասվածք» ախտորոշմամբ՝ 48-ամյա Ք. Ա-ն։

Վ. Ա-ն ոստիկաններին հայտնել է, որ նույն օրը ժամը 13։00-ի սահմաններում նշված հասցեի մուտքի մոտ հերթը խախտելու շուրջ ծագած տարաձայնության ժամանակ, դեսպանատան աշխատակիցները անհարգալից վերաբերմունք են դրսևորել իրենց նկատմամբ, որից հետո ահազանգել են ոստիկանություն և պարեկային ծառայողները բռնություն գործադրելով իրենց նկատմամբ դեսպանատան տարածքից, ձեռնաշղթա կիրառելով տեղափոխել են ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նորք Մարաշի բաժին՝ ինչի արդյունքում վերջիններս ստացել են մարմնական վնասվածքներ:

Դեպքի փաստով ոստիկանության Նորք Մարաշի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը