Արտաքին 1 տարի առաջ - 16:29 29-12-2024

Պուտինն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կիրակի հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում շարունակել են քննարկել «Ադրբեջանական ավիաուղիների» ինքնաթիռի կործանման հետ կապված հարցերը։ Այս մասին, ինչպես փոխանցում է Ria.ru-ն, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Փոխանցում է Tert.am-ը։

Հիշեցնենք, որ ադրբեջանական ավիաուղիների Embraer 190 ինքնաթիռը, որը թռչում էր Բաքվից Գրոզնի, դեկտեմբերի 25-ի առավոտյան վթարի էր ենթարկվել Ղազախստանի արևմտյան Ակտաու քաղաքի մոտ։ Օդային տրանսպորտի դաշնային գործակալության առաջին տվյալների համաձայն՝ օդանավի հրամանատարը որոշել էր մեկնել Ակտաուի այլընտրանքային օդանավակայան՝ դա բացատրելով թռչունների հետ բախմամբ։

Ավիաընկերության տվյալներով՝ ինքնաթիռում եղել է 62 ուղևոր և անձնակազմի հինգ անդամ։ Ղազախստանի արտակարգ իրավիճակների նախարարության տվյալներով՝ ողջ է մնացել 29 մարդ, ՌԴ դեսպանատան տվյալներով՝ նրանցից ինը ռուսներ են։ Ընդհանուր առմամբ, ըստ ցուցակների, ինքնաթիռում եղել է ՌԴ 16 քաղաքացի։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, խոսելով վթարի մասին, որոշակի մտահոգություններ էր հայտնել։

«Վթարի նախնական վարկածները բավականին հիմնավորված են և հիմնված են փաստերի վրա, և փաստերն այն են, որ ադրբեջանական քաղաքացիական ինքնաթիռը խոցվել է դրսից՝ ՌԴ օդային տարածքում՝ Գրոզնի քաղաքի մոտ, և գործնականում կորցրել է կառավարումը: Մենք նաև գիտենք, որ մեր ինքնաթիռն անկառավարելի է դարձել ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցների կիրառման պատճառով: Սա ինքնաթիռին հասցված առաջին վնասն էր։

Ռուսական կողմը պետք է ներողություն խնդրի Ադրբեջանից, պետք է ընդունի իր մեղքը, մեղավորները պետք է պատժվեն և պատասխանատվության ենթարկվեն, իսկ ադրբեջանական պետությանը, տուժած ուղևորներին ու անձնակազմի անդամներին պետք է փոխհատուցում տրվի»,- նշել էր Ադրբեջանի ղեկավարը։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում