Արտաքին 1 տարի առաջ - 13:11 29-12-2024

Սալոմե Զուրաբիշվիլին ցուցադրաբար լքել է Վրաստանի նախագահի նստավայրը

Վրաստանի հինգերորդ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ լքում է Աթոնելիում գտնվող իր նստավայրը, գրում է «Նովոստի-Գրուզիան»։ Փոխանցում է News.am-ը։

«Ես հեռանում եմ այստեղից և ինձ հետ տանում լեգիտիմությունը... Ես այստեղից դուրս կգամ ձեզ մոտ և կլինեմ ձեզ հետ»,- դիմել է Զուրաբիշվիլին նստավայրի մոտ հավաքված աջակցության ցույցի մասնակիցներին։

Նա այս հայտարարությունն արել է խորհրդարանում Միխեիլ Կավելաշվիլիի երդմնակալության արարողության հետ միաժամանակ, որին «Վրացական երազանքը» ընտրողների կոլեգիայի միջոցով հաստատել է որպես Վրաստանի վեցերորդ նախագահ:

«Շնորհակալ եմ, որ այսօր եկել եք այստեղ… Այնտեղ դատարկություն է, այստեղ՝ հասարակություն։ Այնտեղ փակվածներն են։ Մենք դուրսն ենք, որովհետև ոչնչից չենք վախենում...

Վեց տարի առաջ ես երդվեցի՝ ձեռքս դնելով Սահմանադրության վրա։ Բայց նաև երկրին և ձեզ հավատարիմ լինելու համար։ Դրա համար էլ այսօր ես այստեղ եմ, և այս հավատարմությունը չի փոխվի՝ լինեմ պալատում, թե դրանից դուրս։ Այստեղից ես դուրս կգամ, կգամ ձեզ մոտ և կլինեմ ձեզ հետ:

Այս շենքը ոչ մեկին չի պատկանում։ Այս շենքը խորհրդանիշ էր, քանի դեռ այստեղ լեգիտիմ նախագահ կար։ Ինձ հետ վերցնում եմ լեգիտիմությունը, դրոշը, ձեր վստահությունը։ Իսկ այս պալատը մենք պետք է վերադարձնենք Օրբելիանիներին, այն պատկանում է նրանց...

Զավեշտը, որ հիմա կատարվում է խորհրդարանում... Սա իսկական զավեշտ է, այս պետությունը արժանի չէ նման զավեշտների...
«Իշխող կուսակցությունը», որը մեզ խաղաղության մասին էր ասում, պատերազմ է սկսել սեփական ժողովրդի դեմ։ Նա ոչ միայն պատերազմ է սկսել, այլև ոչնչացրել բոլոր այն կետերը, որոնք կարող էին հիմք հանդիսանալ միասնության և համախմբվածության համար՝ սպորտը, մշակույթը և եկեղեցին։ Ամեն ինչ բաժանվել ու պառակտվել է։

Սա այն է, ինչ թշնամին՝ Ռուսաստանը, անում էր դարեր շարունակ․ պառակտում էր այս ժողովրդին, այս հասարակությանը, որպեսզի դառնար տեր ու տիրակալ։ Հենց այդ պատճառով «Վրացական երազանքը» «ռուսական ողբերգություն է», - հայտարարել է նա:

Սալոմե Զուրաբիշվիլին, ավարտելով ելույթը, հավաքվածների ծափերի ներքո, ցուցադրաբար լքել է Օրբելիանիների պալատը։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը