Ներքին 1 տարի առաջ - 15:45 27-12-2024

Ո՛չ ՊԵԿ-ն է տեղյակ, ո՛չ Էկոնոմիկան․ ով ու ինչպես է ՀՀ–ն «ողողել» ղազախական մսով

Օրեր առաջ լուր տարածվեց, թե Հյուսիս-ղազախական «EMC Agro» ընկերությունը Հայաստան է ուղարկել սառեցված խոզի մսի առաջին խմբաքանակը՝ 20 տոննա։ Ընկերությունից հայտնել էին, որ Հայաստանն ու Վրաստանը պատրաստակամություն են հայտնել իրենցից ամսական գնել մինչև 400 տոննա միս։

Oragir.News-ը հարցում էր ուղարկել ՊԵԿ, որտեղից այսօր մեզ տեղեկացրեցին, որ 01.01.2024-25.12.2024թթ․ ընթացքում Ղազախստանից ՀՀ խոզի միս՝ թարմ, պաղեցրած կամ սառեցրած ծածկագրով ներմուծված ապրանքերի վերաբերյալ տեղեկատվություն ՀՀ ՊԵԿ-ում առկա չէ։

Պաշտոնական այս պարզաբանումից ենթադրելի է, որ Ղազախստանից սառեցված մսի արտահանումը Հայաստան ո՛չ Էկոնոմիկայի նախարարության տիրույթում է, ո՛չ էլ ՊԵԿ-ի։

Փաստացի՝ միսը ապօրինի է մտնում մեր երկիր, և ինչպես միշտ՝ իշխանությունները լուռ են։

Oragir.News-ն ավելի վաղ անդրադարձել էր այս խնդրին։ Հայաստանի մսի շուկայում երկար տարիներ գործունեություն ծավալող քաղաքացիները կարծում են, որ այս քայլը լուրջ հետևանքներ է ունենալու, բացասաբար է անդրադառնալու տեղական մսի սպառման վրա, գյուղացին ստիպված է լինելու էժան իրացնել իր ապրանքը։

Ամենից շատ դիտված

22:47 Վարորդը 13-ամյա երեխային իջեցրել է ավտոբուսից ու թողել անծանոթ կանգառում՝ մեն-մենակ․ քաղաքացին դիմել է Ավինյանին
16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
09:00 Թմրանյութ, բնակարան, ավտոմեքենա․ 10 դատական հայցերը գուցե ավելանան
22:12 Վիճակագրությունը խեղաթյուրում են, որ տուբերկուլյոզի կաբինետները փակեն
22:26 ՀԷՑ ՓԲ ընկերության կառավարչի՝ Հ1-ի եթերում արտահայտած «ֆանտաստիկ» ստերին կանդրադառնամ մի փոքր ուշ. Դավիթ Ղազինյան
21:42 Երևան-Գյումրի ավտոճանապարհին «Audi»-ն բախվել է երկաթե արգելապատնեշներին
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
23:13 Արտակարգ դեպք՝ Երևանում․ հրդեհ է բռնկվել «Yerevan Place Hotel»-ում
10:54 Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿՀ՝ միայն Արսեն Գևորգյանի մահվանից հետո․ հայտարարություն