Ներքին 4 տարի առաջ - 23:54 26-02-2022

Հսկայական կոյուղատարը պայթել է, կեղտաջրերը ողողել են Հրազդանի կիրճը

Այսօր՝ փետրվարի 26-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Երևանում:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը՝ Կիևյան կամրջի հարևանությամբ գործող «Հավանա» ռեստորանային համալիրի մոտ տեղադրված հսկայական կոյուղատարի վնասման պատճառով կեղտաջրերը ողողել են Հրազդան կիրճի որոշ հատված:

Կեղտաջրերի արտահոսքի հետևանքով Կիևյան կամրջից դեպի Կիևյան կամրջի տակ, ահագին հատված լցված է կեղտով, քարերով ու հողով: Օպերատիվ են գործել «Վեոլիա Ջուր» ընկերության աշխատակիցները, ովքեր մի քանի բրիգադներով՝ տնօրենի գլխավորությամբ, ավելի քան մեկ ժամ հսկայածավալ աշխատանքներ են կատարել՝ վթարը վերացնելու ուղղությամբ:

Տեղում ուժեղացված ծառայություն են կատարում ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ: Հալաբյան փողոցից դեպի Կիևյան կամուրջ տանող հատվածում ավագ պարեկ Արտակ Մխոյանն ու կրտսեր պարեկ Հարություն Սահակյանը նույնպես ուժեղացված ծառայություն են կատարում, որ խցանում տեղի չունենա, ինչը նրանց հաջողվում է, որպեսզի «Վեոլիա ջուր» ընկերության ներկայացուցիչները կարողանան առանց խոչընդոտի աշխատանքներ իրականացնել:

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի կարգադրությամբ ժամանել են նաև Երևանի քաղաքապետարանի համապատասխան վարչությունների աշխատակիցները: Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Դանիելյանի հանձնարարությամբ, Արաբկիրի թաղապետարանի աշխատակիցները Երևանի քաղաքապետարանի իրենց գործընկերների հետ այս պահին «Հավանա» ռեստորանային համալիրի մոտ ուսումնասիրություններ են կատարում՝ պարզելու համար, թե ինչն է եղել վթարի պատճառը:

Կա վարկած, որ հնարավոր է, որ այն օրերս Հայաստանում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով է եղել:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան