Ներքին 3 տարի առաջ - 20:59 25-08-2023

Արտակարգ իրավիճակ՝ Նորագավիթում. կեղտաջրերը ողողել են տները․ shamshyan.com

Այսօր՝ օգոստոսի 25-ին, Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանի (ով ի դեպ գտնվում է արձակուրդում), թաղապետարանի կոմունալ բաժնի պետի և «Վեոլիա ջուր» ընկերության ներկայացուցիչների օպերատիվ աշխատանքն իր դրական արդյունքը տվեց:

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ 10 օր է Նորոգավիթ 2 փողոցի մի քանի նրբանցքներում կեղտաջրերի համար նախատեսված դիտահորերի խցանման պատճառով այդ հատվածում տիրում է գարշահոտություն:

Աղբյուրի հետ զրույցում բնակիչները ասում էին. «10 օր է զանգահարում ենք քաղաքապետարանի թեժ գիծ, «Վեոլիա ջուր» ու 10 օր է ստանում ենք նույն պատասխանը՝ «ձեր կանչը գրացնված է, մասնագետները կմոտենան», սակայն այդ մասնագետները կարծես Թումանյանի հայտնի հեքիաթի «Կիկոսի որդին» լինեն, էն որ ընտանիքի անդամներով գնում են Կիկոսի հետևից ու տուն չեն վերադառնում, լրիվ էդ վիճակն ա մեր թաղամասում: «Վեոլիա ջուր»-ը ասում է, որ մասնագետները անհրաժեշտ տեխնիկայով մոտենում են ու 10 օր է մենք սպասում ենք»։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը