Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 21:08 26-12-2024

Հայրս բավական տգեղ պատասխաններ է հնչեցրել. Ավինյանը ներողություն է խնդրում

Այսօր Oragir.News-ի լրագրողի հարցին ի պատասխան Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հայրը հայտարարեց, որ «կարմիր գծերի» վարձը պետք է ավելի բարձր գին դարձնել՝ 500․000 դրամ։

«Պիտի 500․000 սարքեն, որ ամեն համբալ չգա, կանգնի ստեղ․ ամեն իրա գեղի «Opel»-ով․․․ Գնացեք Իտալիա, տեսեք, ավտոյի գին պետք է մուծեն, որ քաղաքի կենտրոն մտնեն»,- ասել էր քաղաքապետի հայրը՝ Արմեն Ավինյանը։

Քիչ առաջ Տիգրան Ավինյանը տեսանյութ հրապարակեց՝ ներողություն խնդրելով իր հոր արած արտահայտությունների համար։

«Հայրս բավականին կոպիտ և տգեղ պատասխաններ է հնչեցնում։ Վստահ եմ, որ այդ պատասխանները նյարդերի ազդեցությամբ, խցանման, միգուցե նաև լրագրողի նկատմամաբ նյարդերի ազդեցությամբ են։ Շատ ափսոսում եմ ասված խոսքերի համար և ներողություն եմ խնդրում»,- հայտարարեց Ավինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

22:47 Վարորդը 13-ամյա երեխային իջեցրել է ավտոբուսից ու թողել անծանոթ կանգառում՝ մեն-մենակ․ քաղաքացին դիմել է Ավինյանին
16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
09:00 Թմրանյութ, բնակարան, ավտոմեքենա․ 10 դատական հայցերը գուցե ավելանան
22:12 Վիճակագրությունը խեղաթյուրում են, որ տուբերկուլյոզի կաբինետները փակեն
22:26 ՀԷՑ ՓԲ ընկերության կառավարչի՝ Հ1-ի եթերում արտահայտած «ֆանտաստիկ» ստերին կանդրադառնամ մի փոքր ուշ. Դավիթ Ղազինյան
21:42 Երևան-Գյումրի ավտոճանապարհին «Audi»-ն բախվել է երկաթե արգելապատնեշներին
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
23:13 Արտակարգ դեպք՝ Երևանում․ հրդեհ է բռնկվել «Yerevan Place Hotel»-ում
10:54 Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿՀ՝ միայն Արսեն Գևորգյանի մահվանից հետո․ հայտարարություն