Ներքին 1 տարի առաջ - 19:30 26-12-2024

Ո՞վ է մեղավոր, որ իմ խոտը այրվել է. Աղավնավանքի գյուղապետ

Երեկ՝ դեկտեմբերի 25-ին՝ ժամը 22-ի սահմաններում, Տավուշի մարզի Աղավնավանք գյուղի տներից մեկի բակում այրվել է խոտի դեզ՝ շուրջ 400 հակ անասնակեր։

Oragir.News-ը կապ հաստատեց Աղավնավանք գյուղի վարչական ղեկավարի՝ Ալեքսանդր Հարությունյանի հետ, պարզվեց, որ այրված անասնակերը հենց վարչական ղեկավարին էր պատկանում։

«Պատճառը չգիտեմ, թե ինչու է այրվել, ենթադրաբար՝ վառարանից կայծ է թռել, ու խոտը կպել է։ 50 խոշոր եղջերավոր կենդանի ունեմ, ո՞ւմ դիմեմ, ո՞վ է մեղավոր, որ իմ խոտը այրվել է, ես ինքս պետք է գնեմ»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց Ալեքսանդր Հարութունյանը։

Հիշեցնենք, որ երեկ՝ դեկտեմբերի 25-ին՝ ժամը 22:13-ին, Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աղավնավանք գյուղի տներից մեկի բակում այրվում է խոտի դեզ: Այս մասին հայտնել են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։

Ամենից շատ դիտված

13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
09:00 Ամասիայի ՔՊ-ացած համայնքապետի ամուսինը «խոշոր ֆեոդալ» է
15:18 Դեռ որքա՞ն պետք է շարունակվեն այս ողբերգությունները, հեռացեք՝ չեք կարողանում. Լիլիթ Գալստյան
14:19 ԱՄՆ-ում բոտոքսի ամենամեծ խարդախության սխեման է բացահայտվել․ պարագլուխը Գլենդելից բժիշկ Վիոլետտա Մայիլյանն է
09:04 Դանակահարություն՝ Երևանում. 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է ԲԿ
12:50 Մահացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չեն. Հետք
19:07 Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի կողմից ազատագրված տարածքների մասին
12:19 Իսրայելը Իրանից հետո պատրաստվում է հարվածել Թուրքիային և Սաուդյան Արաբիային. Ռեզայի
13:00 Հարկային արտոնությունները անտրամաբանական են
16:02 Շղթայական ավտովթար՝ Երևանում․ բախվել են Lexus-ը, Toyota-ն,  Kia-ն, Nissan-ը, Ford-ը և Lada-ն

Ձեզ գուցե հետաքրքրի