Ներքին 1 տարի առաջ - 19:52 25-12-2024

Էկոնոմիկայի նախարարը մասնակցել է Դիլիջանի զարգացման տեսլականի զեկույցի ներկայացում-քննարկմանը

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը դեկտեմբերի 25-ին Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում մասնակցել է Համաշխարհային Բանկի հետ համատեղ իրականացվող «Մարզային ենթակառուցվածքների և զբոսաշրջության բարելավման» ծրագրի շրջանակում Դիլիջանի զարգացման տեսլականի զեկույցի ներկայացում-քննարկմանը։

Հանդիպմանը ներկա են եղել նաև ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը, Դիլիջան համայնքի ղեկավար Դավիթ Սարգսյանը, շահագրգիռ այլ մարմինների ներկայացուցիչներ, ներդրողներ։

Ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ Գևորգ Պապոյանը նշել է, որ իր մասնակցության նպատակն է անձամբ ծանոթանալ Դիլիջանի կլաստերի զարգացման հաջողություններին ու բացթողումներին և քննարկել համայնքի զարգացման ուղղությամբ համատեղ նախատեսվող քայլերը։

«Դիլիջանը պատմականորեն զարգացել է որպես զբոսաշրջային կլաստեր, բայց ակնհայտ է, որ քաղաքը պետք է բոլորովին այլ մակարդակի բարձրացնել, և այդ առումով հետագա ենթակառուցվածքային ներդրումները շատ կարևոր նշանակություն ունեն։ Սուբվենցիոն ծրագրերով պետությունը ևս ներդրումներ է իրականացնում, որպեսզի Դիլիջանում ստեղծվի գրավիչ զբոսաշրջային միջավայր», – նշել է Գևորգ Պապոյանը։

Զբոսաշրջության և մարզային ենթակառուցվածքների բարելավման ծրագրի նպատակն է բարելավել կլաստերներում ներգրավված տարածքների և համայնքների կենսունակությունը, բարձրացնել զբոսաշրջային գրավչությունը՝ համայնքների համար լրացուցիչ եկամուտների և տեղական տնտեսությունների աճի խթանման նպատակով։

Քննարկմանը հաջորդել է հարց ու պատասխան, որի ընթացքում ներկայացվել են առաջարկներ ծրագրի լավարկման վերաբերյալ, տրվել պարզաբանումներ բարձրացված հարցերի շուրջ։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը