Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 19:23 02-10-2021

Կուզեի՝ իրականացած առաջարկությունների թիվն ավելի մեծ լիներ. ՀՀ արդարադատության նախարարը՝ ԳՐԵԿՈ-ի զեկույցի մասին

Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է Եվրոպայի խորհրդի հակակոռուպցիոն մարմնի՝ Կոռուպցիայի դեմ պետությունների խմբի (ԳՐԵԿՈ) հրապարակած նոր զեկույցին, որը գնահատում է Հայաստանի առաջընթացը «խորհրդարանի անդամների, դատավորների և դատախազների շրջանում կոռուպցիայի կանխարգելման» և մասնավորապես՝ ԳՐԵԿՈ-ի 2016 թ. գնահատման զեյույցում տեղ գտած 18 հանձնարարականների կամ առաջարկությունների կատարման հարցում:

Արդարադատության նախարարն ասել է, թե ինքն էլ կուզենար, որ զեկույցում գոհացուցիչ գնահատվեր ոչ թե 7, այլ՝ ավելի մեծ թվով «ոչ պարտադիր ռեկոմենդացիաների» կատարումը Հայաստանի Հանրապետության կողմից: Միաժամանակ, Կարեն Անդրեասյանը վստահություն է հայտնել, որ Հայաստանը, աշխատելով Եվրոպայի խորհրդի գործընկերների հետ, աստիճանաբար առաջընթաց կգրանցի մնացած 11 կետերի կատարման հարցում:

«Մենք հարգում ենք Եվրոպայի խորհրդի բոլոր կառույցներին և մեր բոլոր միջազգային գործընկերներին: Բնականաբար, կուզեի, որ թիվը ավելի մեծ լիներ: Ես ինքս էլ մտահոգված եմ: Իմիջիայլոց, սա միայն դատարաններին չի վերաբերում: Դուք գիտեք, որ Արդարադատության նախարարությունը պատասխանատու է, ընդհանրապես, ամբողջ հակակոռուպցիոն ռազմավարության իրագործման համար, և մենք նաև այսօր աշխատում ենք հակակոռուպցիոն կոմիտե, հակակոռուպցիոն դատարան ստեղծելու ուղղությամբ, մենք ենք աջակցում կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին և մենք մեր խնդիրները շատ լավ գիտենք: Սա չի նշանակում, որ քաղաքական կամք չկա, որպեսզի դրանք իրագործվեն: Ժամանակ է պետք, և ես վստահ եմ, որ Եվրոպայի խորհրդի մեր գործընկերների հետ աշխատելով՝ աստիճանաբար, այդ՝ դեռ չիրագործված 11 կետերից կունենանք դրական արդյունքներ: Բայց ես դա ոչ թե ասում եմ մեր բոլոր կառույցների անունից, այլ ասում եմ, որ մենք, որպես նախարարություն, պատրաստ ենք շարունակել այդ աշխատանքները», - մեկնաբանեց արդարադատության նախարարը:

Անդրադառնալով մի խումբ դատավորների այն հայտարարություններին, որ Արդարադատության նախարարությունը կարգապահական վարույթներով խոչընդոտում է իրենց անկախությանը, ինչպես նաև՝ ԳՐԵԿՈ-ի միջանկյալ զեկույցում տեղ գտած այն գնահատականին, որ Արդարադատության նախարարի միջամտությունը համատեղելի չէ դատական անկախության հետ, նախարար Կարեն Անդրեասյանը պատասխանեց, որ գործող օրենսդրությունը թույլ է տալիս նախարարությանը կարգապահական վարույթներ, բայց որպեսզի դատավորները անհանգստություն կամ դժգոհություն չունենան, որ գործադիր իշխանությունը միջամտում է իրենց անկախությանը: Այդ նպատակով կառավարող քաղաքական թիմը օրենսդրական փոփոխություն է նախաձեռնել: Օրենսդրական փոփոխության էությունն, ըստ նախարարի, այն է, որ քաղաքացիները կարողանան իրենց բողոքներն ուղղել անմիջապես Բարձրագույն դատական խորհրդին: Սակայն, Հանրապետության նախագահը չի ստորագրել նոր օրենքը, և այն ուղարկվել է Սահմանադրական դատարան:

«Մենք հիմա սպասում ենք Սահմանադրական դատարանի որոշմանը, և հենց մեր թիմն է ամեն ինչ արել, որպեսզի դատավորները անհանգստություն չունենան, որ գործադիր իշխանությունը միջամտում է՝ քաղաքացիներն ուղիղ գնան Բարձրագույն դատական խորհուրդ: Եկեք սպասենք, տեսնենք՝ ինչ կորոշի Սահմանադրական դատարանը, և եթե Սահմանադրական դատարանը որոշի, որ պետք է հին ձևով աշխատել, այսինքն՝ նախարարությունը պետք է անի այդ բողոքները, ուրեմն, կարծում եմ, դատավորների անհանգստությունը սին է, անհիմն է, և ես էլ իրենց երաշխավորում եմ, որ որևէ դեպքում, բացի կոնկրետ օրենքի խախտումը, մենք այլ հանգամանքներ չենք դիտարկում: Դա անում են մասնագետները և անում են շատ օբյեկտիվ», - ասաց Արդարադատության նախարարը:

Կարեն Անդրեասյանի խոսքով՝ իրենց կողմից նախաձեռնություն է եղել, որ քաղաքացիներն ուղիղ դիմեն իրենց բողոքը ԲԴԽ-ին՝ այն դատավորների վերաբերյալ, որոնք խախտումներ են անում. «Բայց ինչքան էլ մենք հարգում ենք ԳՐԵԿՈ-ի ոչ պարտադիր ռեկոմենդացիաներն, այնուամենայնիվ, չենք կարող դաշտը թողնել լրիվ անհետևողական, առանց որևէ արձագանքի, այսինքն՝ թողնենք, որ դատավորները կոպտորեն օրենք խախտեն, և ընդամենը մեկ մարմին՝ դատավորների էթիկայի հանձնաժողովը, կարողանա արձագանքել»:

Ըստ նախարարի՝ կորպորատիվ շահերից դուրս որևէ մարմին նույնպես պետք է կարողանա այդ խնդրին լուծում տալ և աջակցել:

Նշված համատեքստում Անդրեասյանը նաև հավելեց՝ հնարավորության դեպքում կբացատրի ԳՐԵԿՈ-ի գործընկերներին, որ նախարարությունը չի որոշում՝ ո՞ր դատավորը ենթարկվի պատասխանատվության, ո՞րը՝ ոչ:

«Մենք ընդամենը, որպես կողմ, միջնորդություն ենք ներկայացնում, և որոշումը կայացնում է այնպիսի հարգարժան կառույց, ինչպիսին Բարձրագույն դատական խորհուրդն է», - պարզաբանեց նախարարը:

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ