Ներքին 1 տարի առաջ - 22:03 24-12-2024

2 մահացածները արցախցիներ են. նոր մանրամասներ՝ Գառնիի ավտովթարից

Կոտայքի մարզի Գառնի գյուղի սկզբնամասում տեղի ունեցած վթարի հետևանքով մահացածները արցախցիներ են։ Այս մասին Oragir.News-ին հայտնեց Գառնի գյուղի բնակիչներից մեկը։

Ըստ նրա հաղորդած տեղեկությունների՝ 2 արցախցիներն էլ տեղում մահացել են, իսկ մյուս մեքենայի վարորդը, որը Գառնիի բնակիչ է, շատ ծանր վիճակում է։

2 Արցախցիններն էլ ապրել են Գառնի գյուղում, սակայն նրանց մասին այլ մանրամասներ բնակիչը չգիտեր։

Հիշեցնենք, որ այսօր՝ դեկտեմբերի 24-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 13։40-ի սահմաններում Ձորաղբյուր-Գառնի-Գեղարդ ավտոճանապարհին բախվել են «Honda Fit» և «Opel Combo» մակնիշի ավտոմեքենաները։

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
10:29 12-ամյա Լեոն «Our Generation 2026»-ի գլխավոր մրցանակակիրն է