Միտք Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 10:22 24-12-2024

Երբ ձեռնտու չի «հերոսի» անունը, չեք ուզում տալ․ Էդմոն Մարուքյան

ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և կից գրել․

«Դադարեք գովազդվել հարկատուների հաշվին։

Ամեն անգամ, երբ մեզ ներկայացնում են նոր օբյեկտներ կամ նախագծեր, շինարարական և վերանորոգման աշխատանքներ, որոնք ֆինանսավորվում են բյուջեից, դա հիմնականում ներկայացվում է, որպես առանձին պաշտոնիայի՝ համայնքի ղեկավար, մարզպետ, նախարար կամ անձամբ վարչապետի անձնական ձեռքբերում, խոստման կատարում (թարմ օրինակ՝ Գյումրիի ամանորյա եղևնին): Բայց եկեք անկեղծ լինենք. Իրականում հարկատուների միջոցներն են օգտագործվում, հարկատուների, ովքեր հռչակվել են «հերոս» հենց վարչապետի կողմից։ Հիմա ի՞նչ, երբ ձեռնտու չի «հերոսի» անունը, չեք ուզում տալ:

Ես կոչ եմ անում խորհրդարանական ընդդիմությանը մշակել օրինագիծ, որը կպարտադրի պետական իշխանության և տեղական ինքնակառավարման մարմիններին բոլոր տեղեկատվական նյութերում, որոնք կվերաբերեն բյուջետային նախագծերին, նշել հետևյալ արտահայտությունը. «հարկատուների միջոցների հաշվին»։ Այս գրառումը պետք է զբաղեցնի տեղեկատվական նյութի մակերեսի առնվազն 25%-ը, որպեսզի յուրաքանչյուր ոք հասկանա, թե իրականում ով է վճարում այդ ձեռքբերումների համար։

Իշխանական ճառերում հարկատուն հերոս է, իսկ գործնականում իշխանության PR-արշավների հովանավոր։
Ժողովուրդը պետք է իմանա, որ այն ամենն ինչ արվում է իր միջոցներով է արվում և որևէ պաշտոնիայի առաջ դրա համար նվաստանալու, խնդրելու կարիք չկա»:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը